ՍԱՂՄՈՍՆԵՐ 56:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ուղարկեց երկնքից և ապրեցրեց ինձ, Նախատեց ինձ կոխոտողներին։ Հանգիստ Ուղարկեց Աստված իր ողորմությունն Ու ճշմարտությունը Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստծով պիտի գովեմ իր խոսքը. Աստծու վրա եմ հույսս դրել, չպիտի վախենամ. ի՞նչ կարող է անել ինձ մարմինը։ |
Հուդայի բնակիչները հավաքվեցին, որ դիմեն Տիրոջը. Հուդայի բոլոր քաղաքներից եկան Տիրոջը դիմելու։
Ես քո ողորմության վրա եմ հույսս դնում, Տե՜ր. Սիրտս ցնծաց քո տված փրկությամբ։ Պիտի օրհնեմ Տիրոջը՝ իմ բարերարին, Սաղմոս պիտի ասեմ Բարձրյալ Տիրոջ անվանը։
Սաղմոս Դավթի Քեզ աղոթեցի, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Անարձագանք մի՛ թող ինձ։ Եթե երբևէ լուռ մնաս, Կնմանվեմ նրանց, ովքեր փոսն են իջնում։
Եգիպտացի մարդուն են ապավինում և ոչ թե Աստծուն, ձիերի մարմիններին. բայց օգնություն չի լինի. Տերն իր ձեռքը կերկարի նրանց վրա, և օգնողները տանջանքի կենթարկվեն, իսկ նրանցից օգնություն սպասողները կկործանվեն, ամենքն անխտիր կոչնչանան։
Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, որ զորացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։
Իսկ եթե աստվածներ է կոչում նրանց, որոնց ուղղված էր Աստծու խոսքը (և հնարավոր չէ, որ Գիրքը ջնջվի),
Այնպես որ համարձակ լինենք և ասենք. «Տե՛րն է իմ օգնականը, և ես չպիտի երկնչեմ, մարդն ինձ ի՞նչ կարող է անել» (Սաղ. 117(118).6)։
Դավիթը մեծ տագնապի մեջ էր. ժողովուրդն ուզում էր նրան քարկոծել, որովհետև ամեն մեկի սիրտը կսկծում էր իր տղաների ու աղջիկների համար։