ՍԱՂՄՈՍՆԵՐ 56:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, ողորմի՛ր ինձ, Որովհետև քեզ հուսացի։ Քո թևերի հովանուն պիտի հուսամ, Մինչև անօրենությունն անցնի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թշնամիներս ամեն օր կամենում են կուլ տալ ինձ, որովհետև շատ են իմ դեմ ամբաստանությամբ կռիվ անողները։ |
Այս հիշելիս հոգիս տառապում էր իմ ներսում։ Բայց քաջալերվում էի, Քանի որ Աստծու տան սքանչելի հարկի տակ պիտի մտնեմ Ցնծության և օրհնության ձայնով Եվ ձայնով տոնակատարության։
Քանզի այժմ իսկ ձեր սրտերում Անօրենություն եք գործում երկրում, Եվ ձեր ձեռքերը անիրավություն են նյութում։
Ո՜վ Տեր, իմ ամբողջ սրտով քեզ գոհություն կմատուցեմ Եվ կպատմեմ քո բոլոր սքանչելիքների մասին։
Շաբաթ օրվա նախօրեին, երբ բնակեցվեց երկիրը. գոհաբանական օրհներգ Դավթի Տերը թագավորեց, վայելչություն հագավ, Զորություն հագավ Տերը և գոտևորվեց, Աշխարհը հաստատեց, որ չսասանվի։
Այսպես է ասում Բարձրյալը, որ հավիտենապես բնակվում է բարձունքներում, Սուրբը սրբերի մեջ. նրա անունը Բարձրյալ է, և նա սրբերի մեջ է հանգչում, համբերություն է տալիս տարակուսանքի մեջ ընկածներին և կյանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել։
Ինչո՞վ շտապեմ Տիրոջ մոտ. կապավինեմ իմ բարձրյալ Աստծուն. թե՞ շտապեմ նրա մոտ ողջակեզներով և տարեկան հորթերով։
Քանի որ նրանք դիվական ոգիներ էին, որոնք նշաններ էին գործում, գնում էին ամբողջ աշխարհի թագավորների մոտ՝ նրանց պատերազմի հավաքելու Ամենակալ Տիրոջ մեծ օրվա համար.