ՍԱՂՄՈՍՆԵՐ 49:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո նեղության օրը կկանչես դու ինձ, Եվ ես քեզ կփրկեմ, և դու ինձ կփառաբանես»։ Հանգիստ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց Տերն իմ անձը կփրկի գերեզմանի ձեռքից, որովհետև նա ընդունում է ինձ։ (Սելա)։ |
Մեղքերս քեզ ցույց կտամ Եվ անօրենություններս չեմ ծածկի քեզանից։ Ասացի. «Ես ինքս կպատմեմ մեղքերս Տիրոջը», Եվ դու թողություն կտաս Իմ բոլոր մեղքերի ամբարշտությանը։ Հանգիստ
Դժոխքի ձեռքից կազատեմ նրանց և մահից կփրկեմ նրանց։ Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է, դժո՛խք, քո խայթոցը։ Մխիթարությունը ծածկված է իմ աչքերից.
Հիսուսը բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Հա՛յր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին» (Սաղ. 30(31).6(5))։ Երբ այս ասաց, հոգին ավանդեց։
Եվ եթե գնամ ու ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ պիտի գամ և ձեզ վերցնեմ ինձ մոտ, որպեսզի ուր ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք։
Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Գրի՛ր. երանի՜ այն մեռելներին, որոնք այժմվանից ի Տեր ննջեցին։ Հոգին այս է ասում, որպեսզի հանգստանան իրենց տքնությունից, և միայն իրենց գործերի արդյունքը հետևի իրենց»։
Եվ նոր երգեր էին երգում՝ ասելով. «Արժանի ես վերցնելու այդ գիրքը և քանդելու դրա կնիքները, քանի որ մորթվեցիր և քո արյունով գնեցիր մեզ Աստծու համար, բոլոր ցեղերից ու լեզուներից և հեթանոսների բազմություններից։