Եվ երկրի վրա ո՞ր ազգն է Իսրայելի՝ քո ժողովրդի պես, որին Աստված ինքը առաջնորդեց՝ փրկելու իր ժողովրդին, որպեսզի անվանի դարձնի քեզ և հռչակի քո մեծությունն ու հայտնությունը, որ Եգիպտոսից փրկված ժողովրդիդ առջևից ազգեր ու նրանց բնակավայրերը տապալեցիր։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 44:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գեղեցկատեսիլ ես մարդկանց բոլոր որդիներից, Քո շուրթերից շնորհք է թափվում, Դրա համար Աստված օրհնեց քեզ հավիտյան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև ոչ թե իրենց սրով ժառանգեցին երկիրը, և ոչ էլ իրենց բազուկը փրկեց իրենց, այլ քո աջը և քո բազուկը և քո երեսի լույսը, որովհետև հավանեցիր նրանց։ |
Եվ երկրի վրա ո՞ր ազգն է Իսրայելի՝ քո ժողովրդի պես, որին Աստված ինքը առաջնորդեց՝ փրկելու իր ժողովրդին, որպեսզի անվանի դարձնի քեզ և հռչակի քո մեծությունն ու հայտնությունը, որ Եգիպտոսից փրկված ժողովրդիդ առջևից ազգեր ու նրանց բնակավայրերը տապալեցիր։
Չէ՞ որ դու ես, Տե՜ր, որ Իսրայելի քո ժողովրդի առաջ ոչնչացրիր այս երկրի բնակիչներին և երկիրը հավիտյան տվեցիր քո սիրելի Աբրահամի հետնորդներին։
Նեղությանս մեջ Տիրոջն աղոթեցի Եվ առ Աստված աղաղակս բարձրացրի։ Իմ աղոթքի ձայնն իր սուրբ տաճարից լսեց, Եվ նրան ուղղված իմ աղաղակը Հասնելու է նրա ականջին։
Արդ ինչո՞ւ ես տրտում, հոգի՛ս, Կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում. Հույսդ Աստծու վրա՛ դիր. Նորից փառաբանի՛ր նրան՝ Իմ էության Փրկչին և իմ Աստծուն։
Թող պատեն նրանց ահն ու սարսափը, քո բազկի հզորությամբ թող քարանան, մինչև որ անցնի քո ժողովուրդը, Տե՛ր, մինչև որ անցնի քո այս ժողովուրդը, որին ստացար։
ո՞վ իր աջով բարձրացրեց Մովսեսին և որի առաջ իր փառավոր բազկով կասեցրեց ջրերը՝ իր անունը հավերժացնելու համար։
Պատասխան տվեց հրեշտակը և ասաց ինձ. «Սա Տիրոջ խոսքն է Զորաբաբելին,- ասաց,- ո՛չ մեծ զորությամբ և ո՛չ ուժգնությամբ, այլ իմ Հոգով,- ասում է Ամենակալ Տերը։
Եթե Աստված մեր նկատմամբ բարեհաճ լինի, մեզ կառաջնորդի այն երկիրը և այն կտա մեզ։ Այն մի երկիր է, որ կաթ ու մեղր է բխեցնում։
Արդ, այս գանձն ունենք կավե ամանների մեջ, որպեսզի երևա, որ այս անսահման զորությունն Աստծուց է և ոչ թե մեզնից։
Սակայն Տերը բարեհաճ գտնվեց ու սիրեց ձեր հայրերին և նրանցից հետո բոլոր ազգերից ընտրեց ձեզ՝ նրանց հետնորդներին, ինչպես որ տեսնում եք մինչև այսօր։
Ձեզանից առաջ իշամեղուներ ուղարկեց և նրանց՝ ամորհացիների տասներկու թագավորներին քշեց ձեր առաջից։ Ո՛չ քո սրով և ո՛չ էլ քո աղեղով արվեց այդ։
Նա ձեր առաջից իսպառ ոչնչացնելու է քանանացիներին, քետացիներին, խևացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին և հեբուսացիներին, որով կիմանաք, որ Տերը կենդանի է ձեր մեջ։
Տերն իր մեծ անվան համար իր ժողովրդին չի լքի, քանի որ Տերը բարեհաճությամբ է ձեզ իր ժողովուրդը դարձրել։