Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 24:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Ձեզանից առաջ իշամեղուներ ուղարկեց և նրանց՝ ամորհացիների տասներկու թագավորներին քշեց ձեր առաջից։ Ո՛չ քո սրով և ո՛չ էլ քո աղեղով արվեց այդ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Ձեր առաջից իշամեղուներ ուղարկեցի, որոնք նրանց, այսինքն՝ ամորհացիների երկու թագավորներին, քշեցին ձեր առջևից. ո՛չ քո սրով և ո՛չ էլ քո աղեղով։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 24:12
13 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Իսրայելին նրա միջից հանեց, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։


Այլևս անցավոր աստվածներ թող չլինեն քեզ, Եվ օտար աստծու պիտի չերկրպագես.


Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, և ես կվկայեմ քեզ. Եվ Իսրայե՛լ, թե լսես ինձ,


Քո առջևից իշամեղուներ պիտի ուղարկեմ, որ քեզնից հեռու քշեն ամորհացիներին, խևացիներին, քանանացիներին ու քետացիներին։


Քո երկրի տարածքը սահմանելու եմ Կարմիր ծովից մինչև Փղշտացիների [Միջերկրական] ծովը և անապատից մինչև Եփրատ մեծ գետը։ Ձեր ձեռքը պիտի հանձնեմ այդ երկրի բնակիչներին ու նրանց հեռու պիտի քշեմ քեզնից։


Իսրայելը բնակվեց ամորհացիների բոլոր քաղաքներում։


Մովսեսը մարդ ուղարկեց, որ հետախուզեն Հազերը։ Եվ գրավեցին այն ու նրա ավանները և դուրս քշեցին այնտեղ բնակվող ամորհացուն։


Տերը նրանց հետ պիտի վարվի այնպես, ինչպես վարվեց Սեհովնի ու Օվգի հետ՝ Հորդանան գետի այն կողմում գտնվող ամորհացի երկու թագավորների ու նրանց երկրի հետ, ինչպես որ կոտորեցինք նրանց։


Հորդանան գետի այն կողմում՝ Փոգովրի տան մոտ գտնվող ձորում, Եսեբոնում ապրող ամորհացիների Սեհովն արքայի երկրում, որի բնակիչներին ոչնչացրել էին Մովսեսն ու Իսրայելի որդիները, եգիպտացիների երկրից դուրս գալուց հետո։


Նրանք ժառանգեցին նրանց երկիրը, ինչպես նաև Բասանի Օվգ թագավորի երկիրը, այսինքն՝ ամորհացի երկու թագավորների երկրները, որոնք գտնվում էին Հորդանան գետից այն կողմ՝ արևելյան մասում,


Տերը՝ քո Աստվածը, նրանց վրա պիծակներ կուղարկի, մինչև որ կոտորվեն մնացածներն ու նրանք, որ թաքնվել են քեզանից։


քանի որ մենք լսել ենք, թե Տերն ինչպե՛ս Կարմիր ծովն ցամաքեցրեց ձեր առաջ, երբ դուրս էիք գալիս Եգիպտոսից, և թե ինչ արեցիք դուք ամորհացիների երկու թագավորներին՝ Սեհովնին և Օվգին, որոնք Հորդանան գետի այն կողմում էին, որոնց սպանեցիք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ