Դավթին հայտնեցին՝ ասելով. «Աքիտոփելն էլ ապստամբների հետ է, Աբեսաղոմի մոտ»։ Դավիթն ասաց. «Տե՜ր Աստված իմ, խափանի՛ր Աքիտոփելի խորհուրդը»։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 43:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դպրապետին՝ Կորխի որդիների՝ սաղմոս իմաստության Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դատաստա՛ն արա ինձ, ո՜վ Աստված, և հաստատի՛ր իմ իրավունքը անսուրբ ազգի դեմ. նենգավոր և անիրավ մարդուց փրկի՛ր ինձ։ |
Դավթին հայտնեցին՝ ասելով. «Աքիտոփելն էլ ապստամբների հետ է, Աբեսաղոմի մոտ»։ Դավիթն ասաց. «Տե՜ր Աստված իմ, խափանի՛ր Աքիտոփելի խորհուրդը»։
Պատերազմն այստեղից տարածվեց ամբողջ երկրի վրա։ Այդ օրն անտառն ավելի շատ զինվոր կլանեց, քան սուրը կոտորեց։
Թող արդարը ողորմությամբ խրատի ինձ և հանդիմանի, Մեղավորի յուղը թող գլուխս չօծի, Եվ աղոթքս նրա կամքով չլինի։
Սաղմոս Դավթի, երբ դեռ օծված չէր Տերն իմ լույսն է և իմ կյանքը. ես ումի՞ց պիտի վախենամ։ Տերն իմ կյանքի ապավենն է. ես ումի՞ց պիտի դողամ։
Ելի՛ր, Տե՛ր, բարկությամբ քո Եվ բարձրացի՛ր՝ վերացնելու իմ թշնամիներին։ Արթնացի՛ր, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Հանուն քո պատվիրած հրամանների։
Եվ ժողովուրդների բազմությունները շուրջդ կհավաքվեն, Դրա համար, ո՜վ Տեր, բազմի՛ր բարձունքներում,
Որովհետև Տերն է դատում իր ժողովրդին։ Ո՜վ Տեր, ինձ դատի՛ր ըստ իմ արդարության Եվ ըստ իմ մեջ եղած անբծության։
Նա դատաստանով կարդարացնի ժողովրդի աղքատներին, Կփրկի անտունների որդիներին Եվ կխոնարհեցնի ամբարտավաններին։
Տիրոջ բարկությանը կհամբերեմ, որովհետև մեղանչեցի նրա դեմ, մինչև արդարացնի իմ դատաստանը և ինձ արդարությամբ դատի, ինձ հանի դեպի լույսը, և տեսնեմ նրա արդարությունը։
Արդ, ո՞ւմ հետևից ես ընկել, ո՜վ Իսրայելի արքա, և ո՞ւմ ես հալածում. սատկած շան կամ մի լուի հետևի՞ց ես ընկել։