ՍԱՂՄՈՍՆԵՐ 43 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՏարագրի աղոթք 1 Դատաստա՛ն արա ինձ, ո՜վ Աստված, և հաստատի՛ր իմ իրավունքը անսուրբ ազգի դեմ. նենգավոր և անիրավ մարդուց փրկի՛ր ինձ։ 2 Որովհետև դու ես իմ զորության Աստվածը. ինչո՞ւ ես վանում ինձ, ինչո՞ւ գնամ սգավոր՝ թշնամուց տանջված։ 3 Ուղարկի՛ր քո լույսը և քո ճշմարտությունը. թող նրանք առաջնորդեն ինձ դեպի քո սուրբ լեռը և դեպի քո բնակարանները։ 4 Ես դեպի Աստծու սեղանը կգնամ, իմ ուրախության և ցնծության Աստծուն մոտիկ և քնարով կգոհանամ քեզնից, ո՜վ Աստված, Աստվա՛ծ իմ։ 5 Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և ինչո՞ւ ես խռովված ինձանում. հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որովհետև նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia