ՍԱՂՄՈՍՆԵՐ 41:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դպրապետին՝ Կորխի որդիների՝ սաղմոս իմաստության Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երանի՜ նրան, որ հոգ է տանում աղքատի համար. նեղության օրը Տերը կփրկի նրան։ |
Թող ինձ վրա չխնդան թշնամիներս, Որոնք առանց պատճառի ատում էին ինձ, Թող վերջ գտնեն աչքերով արվող նրանց նշանները։
Ով ողորմություն է տալիս տնանկին, փոխ է տալիս Աստծուն, ըստ տվածի՝ Աստված նրան պիտի հատուցի։
Հիշի՛ր քեզ Ստեղծողին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել չարության օրերը, և չեն հասել այն տարիները, որոնց մասին պիտի ասես. «Կյանքից այլևս հաճույք չեմ զգում»,
Իսկ քեզ այդ օրը պիտի փրկեմ,- ասում է Տերը։- Քեզ ոչ թե պիտի տամ այն մարդկանց ձեռքը, որոնցից դու երկնչում ես,
Աղքատներին միշտ ձեզ հետ ունեք և երբ ուզենաք, կարող եք բարիք անել նրանց։ Բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա։
Ես իմ օրինակով ամեն ինչ ցույց տվեցի ձեզ, որովհետև այդպես պետք է աշխատել և դարմանել հիվանդներին ու հիշել Տեր Հիսուսի խոսքը, որ հենց ինքն ասաց. “Երանելի՜ է մանավանդ տալը, քան առնելը”»։
Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, խրատե՛ք անկարգներին, քաջալերե՛ք երկչոտներին, պաշտպա՛ն եղեք թույլերին, համբերատա՛ր եղեք բոլորի հանդեպ։
Անարդար չէ Աստված, որ մոռանա ձեր գործերը և սերը, որ ցույց տվեցիք իր անունով, քանի որ ծառայում էիք սրբերին և ծառայում եք մինչև այժմ։
քանի որ անողորմի հանդեպ անողորմ դատաստան է լինելու, մինչդեռ ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի առաջ։
Քանի որ պահեցիր համբերությամբ դիմանալու մասին իմ խոսքը, ես էլ քեզ պիտի պահեմ քո փորձության ժամին, որ պիտի գա ամբողջ տիեզերքի վրա՝ փորձության ենթարկելու երկրի երեսին բոլոր ապրողներին։
Սկեսուրը նրան ասաց. «Այսօր որտե՞ղ հավաքեցիր և որտե՞ղ աշխատեցիր. օրհնյալ լինի նա, ով լավություն արեց քեզ»։ Եվ Հռութն իր սկեսրոջը պատմեց, թե որտե՛ղ է եղել, և ասաց. «Բոոս է այն մարդու անունը, որի մոտ աշխատեցի այսօր»։