ՍԱՂՄՈՍՆԵՐ 4:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ուրախություն տվեցիր մեր սրտերին։ Նրանց հագեցրիր ցորենի, գինու և ձիթենու արդյունքով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես խաղաղությամբ պիտի պառկեմ ու քնեմ, որովհետև դու ես միայն, ո՜վ Տեր, ապահովությամբ բնակեցնում ինձ։ |
Ժողովրդի մեծ մասը, որին մասնակից դարձրիր քո ուրախությանը, ուրախանալու է քո առաջ, ինչպես հնձի ժամանակ են ուրախանում և կամ ավարը բաժանելիս,
Դավթի հետ խաղաղության ուխտ եմ կնքելու. չար գազաններին վերացնելու եմ երկրից, իսկ իմ հոտերն ապահով բնակվելու են անապատում և ննջելու են անտառներում։
«Եվ այն օրը,- ասում է Տերը,- ինձ կանվանի «Ամուսին իմ» [𝕸 Իշի] և ինձ չի անվանի «Բահաղիմ» [Տեր իմ]։
Ձեր կալսումը կտևի մինչև այգեկութ, իսկ ձեր այգեկութը՝ մինչև նոր ցանքսի ժամանակը։ Դուք կուշտ հաց կուտեք և ձեր երկրում անհոգ կապրեք։
Դեռ պետք է անցնեք Հորդանան գետը, որպեսզի բնակվեք այն երկրում, որ Տերը՝ մեր Աստվածը, իբրև ժառանգություն տալու է ձեզ։ Այնտեղ ձեր շուրջը գտնվող բոլոր թշնամիներից նա ձեզ կապահովի հանգստով, ու դուք կապրեք ապահով։
Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Գրի՛ր. երանի՜ այն մեռելներին, որոնք այժմվանից ի Տեր ննջեցին։ Հոգին այս է ասում, որպեսզի հանգստանան իրենց տքնությունից, և միայն իրենց գործերի արդյունքը հետևի իրենց»։