ՍԱՂՄՈՍՆԵՐ 37:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես պատրաստ եմ տանջանքների, Եվ ցավերս իմ առջև են ամեն ժամ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը գիտի արդարների օրերը, և նրանց ժառանգությունը հավիտյան է լինելու։ |
Դու ես իմ ապավենն այն նեղության մեջ, Որ շուրջս պատեց։ Ո՛վ իմ ցնծություն, փրկի՛ր ինձ նրանցից, Ովքեր պաշարեցին ինձ։
Իմ մասին չար մտածողները բռնադատում էին ինձ Եվ հոգիս էին ուզում. Անօրենություն խոսեցին Եվ զօրհանապազ նենգություն մտածեցին։
Հեզաբարո մարդիկ կբնակվեն երկրում, անմեղները կմնան այնտեղ։ Այո՛, ուղիղնե՛րը կբնակվեն երկրում, և անարատները կմնան այնտեղ։
Քո ժողովուրդը բոլորովին արդար պիտի լինի և հավիտենապես պիտի ժառանգի երկիրը. տունկն ապահով է լինելու, նրանց ձեռքի գործերը փառք են բերելու։
որովհետև հեթանոսներն են այդ ամենը որոնում։ Արդարև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ այդ ամենը ձեզ հարկավոր է։
Որպեսզի, ինչպես որ մեղքը թագավորեց մահվամբ, նույնպես և շնորհը կթագավորի արդարությամբ հավիտենական կյանքի համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։
որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով։
Բայց Աստծու դրած հաստատուն հիմքը կանգուն է մնում և ունի այս կնիքը. «Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են», նաև՝ «Ով որ Տիրոջ անունն է կրում, թող հեռո՛ւ մնա անիրավությունից»։