ՍԱՂՄՈՍՆԵՐ 31:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ7 Դու ես իմ ապավենն այն նեղության մեջ, Որ շուրջս պատեց։ Ո՛վ իմ ցնծություն, փրկի՛ր ինձ նրանցից, Ովքեր պաշարեցին ինձ։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ7 Պիտի ցնծամ և ուրախանամ քո ողորմությամբ, որովհետև տեսար իմ տառապանքը և իմ անձի նեղությունը ճանաչեցիր։ Տես գլուխը |
Եվ այժմ, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, հզոր և մեծ, ամենակալ և ահազդու, արդար և ճշմարիտ, պահի՛ր քո ուխտն ու ողորմությունը, նայի՛ր մեր տառապանքներին և նեղություններին, որով Ասորեստանի թագավորները տառապեցրին մեր թագավորներին ու իշխաններին, մեր քահանաներին ու մարգարեներին և մեր բոլոր հայրերին ու քո ժողովրդին և բռնացան մեզ վրա մինչև այսօր։