և գոհանալով երկրպագեցի Տիրոջը, օրհնեցի նրան՝ իմ տեր Աբրահամի Աստծուն, որ առաջնորդեց ինձ ուղիղ ճանապարհով՝ իմ տիրոջ եղբոր աղջկան կին առնելու նրա որդու համար։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 32:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամբողջ երկիրը թող սոսկա Տիրոջից, Եվ նրանից թող դողան աշխարհի բոլոր բնակիչները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Կուսուցանեմ քեզ և կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որով պիտի գնաս. կխրատեմ քեզ, իմ աչքը քեզ վրա կլինի։ |
և գոհանալով երկրպագեցի Տիրոջը, օրհնեցի նրան՝ իմ տեր Աբրահամի Աստծուն, որ առաջնորդեց ինձ ուղիղ ճանապարհով՝ իմ տիրոջ եղբոր աղջկան կին առնելու նրա որդու համար։
լսի՛ր երկնքում և ների՛ր քո ծառաների ու քո ժողովրդի՝ Իսրայելի մեղքերը, որպեսզի ցույց տաս նրանց բարի ճանապարհը, որով պետք է ընթանան, և անձրև տաս քո երկրին, որը տվել ես քո ժողովրդին՝ իբրև ժառանգություն։
Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Սուրբը, որ փրկեց քեզ. «Ես եմ քո Աստվածը, ես քեզ ճանապարհ ցույց տվի, որով դու գնալու ես։
Նրանք ո՛չ քաղց են զգալու, ո՛չ ծարավելու, ո՛չ էլ արևից խորշակահար են լինելու, և նա, որ ողորմելու է, պիտի մխիթարի նրանց, աղբյուրների ակունքների մոտ պիտի տանի նրանց։
Եթե ամպն անգամ մեկ ամիս մնար ու հովանի լիներ խորանին, Իսրայելի որդիները բանակում էին ու չէին մեկնում։
Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք և սովորե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեզ համար հանգիստ կգտնեք,