Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 49:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Նրանք ո՛չ քաղց են զգալու, ո՛չ ծարավելու, ո՛չ էլ արևից խորշակահար են լինելու, և նա, որ ողորմելու է, պիտի մխիթարի նրանց, աղբյուրների ակունքների մոտ պիտի տանի նրանց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Նրանք քաղց չպիտի զգան ու չպիտի ծարավեն, խորշակն ու արևը չպիտի խփեն նրանց, որովհետև նրանց գթացողը նրանց պիտի առաջնորդի և նրանց պիտի տանի ջրի աղբյուրների մոտ։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 49:10
28 Խաչաձեւ Հղումներ  

Երանի՜ արդարության քաղցն ու ծարավն ունեցողներին, որովհետև նրանք կհագենան։


ու նրանց վրա մի հովիվ եմ կարգելու՝ իմ ծառա Դավթին, և նա հովվելու է նրանց։ Նա է նրանց համար հովիվ լինելու,


նա հաստատուն ապառաժի բարձր անձավի մեջ է բնակվելու. հաց պիտի տրվի նրան, և ջրով ապահովված պիտի լինի նա։


Նրանք լալով հեռացան, բայց ես մխիթարելով պիտի բերեմ նրանց՝ հանգիստ պարգևելով ջրերի վտակների մոտ, ուղիղ ճանապարհով, որպեսզի չմոլորվեն նրա վրա, քանզի Իսրայելի համար ես հայր եղա, և Եփրեմն իմ անդրանիկն է։


Հովվի նման հովվելու է իր հոտերը, իր բազկով հավաքելու է գառներին, նրանց կրելու է իր ծոցում, մխիթարիչ է լինելու հղիներին»։


Ջրազուրկ տեղերը լճակների պիտի վերածվեն, և տոչորված երկրում աղբյուրի ջրեր պիտի բխեն։ Այնտեղ թռչուններն ուրախ պիտի ճռվողեն, հոտերը մակաղատեղ պիտի գտնեն, այնտեղ մարգագետիններ են լինելու և ճահճուտներ։


Եվ այն մարդը, որն իր մտքերն է թաքցնում, պիտի թաքնվի, ինչպես հորդառատ ջրերից։ Իսկ Սիոնը նմանվելու է մի փառավոր գետի, որ հորդել է տոչորված երկրում։


որովհետև բոլոր խոնարհ քաղաքներին օգնական դարձար, իսկ թշվառությունից տանջվածին՝ ապավինության հարկ՝ չար մարդկանցից փրկելով նրանց։


Հովանի պիտի լինի տոթի դեմ, և ապաստարան ու ծածկ՝ սաստկաշունչ եղանակի ու անձրևի դեմ։


Իմ սպառնալիքով չեմ շարժելու լեռները, չեմ փոփոխելու բլուրները. ո՛չ իմ ողորմությունն է պակասելու քեզնից, ո՛չ էլ քո խաղաղության ուխտը պիտի վերանա»,- ասաց Տերը։


Տերը գթալու է Հակոբին, Իսրայելին դարձյալ իր ընտրյալն է դարձնելու։ Նրանք հանգիստ են գտնելու իրենց երկրում, և պանդուխտներն ավելանալու են Հակոբի տանը։


Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ կենաց հացը. ով դեպի ինձ գա, չի քաղցի, և ով ինձ հավատա, երբեք չի ծարավի։


Այն ժամանակ կաղը եղջերուի պես պիտի վազի, և ծանրախոսների լեզուն պարզ պիտի դառնա, քանզի ջուր բխեց անապատում, և գետ՝ ծարաված երկրում։


Պիտի ցնծան տնանկներն ու չքավորները, որոնք ջուր էին փնտրում ու չէին գտնում, և նրանց լեզուները ծարավից ցամաքում էին։ Ես՝ Տերը՝ Աստված, կլսեմ նրանց, Ես՝ Իսրայելի Աստվածը, չեմ լքի նրանց։


քանզի ես նորն եմ անում, որ հիմա հայտնվելու է, և դուք պիտի ճանաչեք. ճամփա պիտի բացեմ անապատով և անջրդի հողում գետեր պիտի բխեցնեմ։


Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Սուրբը, որ փրկեց քեզ. «Ես եմ քո Աստվածը, ես քեզ ճանապարհ ցույց տվի, որով դու գնալու ես։


Եվ եթե անապատում նրանք ծարավեն, նրանց համար նա վեմից ջուր կհանի։ Վեմը կպատռվի, ջրեր կբխեն, և իմ ժողովուրդը կխմի։


Քո փրկությունը նա չի կարող կասեցնել, չի կարող ուշացնել, ոչ էլ կարող է քեզ ոչնչացնելով սպանել. և քո հացը չի պակասելու։


Ո՛չ խռովությամբ պիտի ելնեք և ո՛չ էլ փախչելով գնաք, քանզի ձեր առջևից Տերն ինքն է ընթանալու, և ձեզ հավաքելու է նա, որ Աստվածն է Իսրայելի։


Փոքր-ինչ բարկանալու պատճառով երեսս շրջեցի քեզնից, բայց մեծ ողորմությամբ հավիտենապես պիտի ողորմեմ քեզ»։ Այդպես ասաց Տերը, որ փրկեց քեզ։


Քո Աստվածն ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա, և քո ոսկորները կլիանան, ու կլինես ինչպես ջրարբի պարտեզ, ինչպես աղբյուր, որից ջուրը չի պակասի։


Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի ուտեն, իսկ դուք քաղցած եք մնալու. ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի խմեն, իսկ դուք ծարավ եք մնալու. ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, ուրախ պիտի լինեն, իսկ դուք ամոթով եք մնալու։


Եվ երբ արևը ծագեց, Աստված հրաման տվեց տապախառն խորշակ քամուն, և արևն ընկավ Հովնանի գլխին. տառապանքի մեջ էր, և նրա հոգին դուրս էր գալիս, և ասում էր. «Ինձ համար ավելի լավ էր մեռնելը, քան իմ այս կյանքը»։


Քո ցեղերի գավազանով արածեցրո՛ւ քո ժողովրդին և քո ժառանգության հոտերը, որ առանձին բնակվում են անտառում՝ Կարմելոսում. թող արածեն Բասանում և Գաղաադում, ինչպես հին օրերին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ