Այն օրը, երբ Տերը Դավթին փրկել էր իր բոլոր թշնամիներից ու Սավուղի ձեռքից, Դավիթը Տիրոջն ուղղեց օրհնության հետևյալ խոսքերը.
ՍԱՂՄՈՍՆԵՐ 32:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ծովի ջրերը հավաքեց կարծես տիկի մեջ Եվ իր գանձերը դրեց խորքերում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դու ես իմ ապաստանը. նեղությունից կպահես ինձ. ազատության երգերով կշրջապատես ինձ։ (Սելա)։ |
Այն օրը, երբ Տերը Դավթին փրկել էր իր բոլոր թշնամիներից ու Սավուղի ձեռքից, Դավիթը Տիրոջն ուղղեց օրհնության հետևյալ խոսքերը.
Նրանց բարբառը լսելի եղավ ամբողջ աշխարհին, Եվ նրանց խոսքերը հասան մինչև ծագերն աշխարհի։ Երկնքում արևը հաստատեց
Նրանք չճանաչեցին Տիրոջ գործերը, Ոչ էլ նրա ձեռքի գործերին նայեցին։ Դու նրանց կկործանես, և այլևս ոտքի չեն կանգնի։
Տերը ցրում է հեթանոսների ժողովները, Տերն անարգում է ժողովուրդների խորհուրդները, Տերն արհամարհում է իշխանների մտքերը։
Տերը կփրկի և կպահպանի նրան, Երանելի կդարձնի նրան երկրի վրա Եվ չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը։
Ուրախ պիտի լինեն քեզ հուսացողները Եվ հավիտյան ցնծան, Եվ դու նրանց մեջ պիտի բնակվես։ Քո անունը սիրողները բոլորն էլ Պիտի հպարտանան քեզանով,
Սաղմոս Դավթի Տերը թագավորում է, ժողովուրդները՝ դողում։ Նա նստում է քերովբեների վրա. երկիրը սասանվեց։
Արքան հրաման տվեց արքայորդի Հերեմիելին, Եսրիելի որդի Սարեային և Աբդիելի որդի Սեմեղիային, որ բռնեն Բարուք ատենադպրին և Երեմիա մարգարեին, սակայն սրանք հեռացան ու թաքնվեցին։
Բարձր ձայնով աղաղակում էին և ասում. «Փրկությունը մեր Աստծո՛ւնն է, որ նստում է աթոռի վրա, ինչպես և Գառանը»։