Ողորմի՛ր ինձ, Տե՜ր, քանզի ճնշված եմ ես. Սրտմտությունից աչքն իմ խռովվեց, Նաև փորս ու հոգիս։
Լսի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր ինձ. Տե՛ր, օգնակա՛ն եղիր ինձ։
Սաղմոս Դավթի՝ Գողիաթի մասին Օրհնյա՜լ է Տերը՝ իմ Աստվածը, Որ ձեռքս վարժեցրեց պատերազմի Եվ մատներս՝ ճակատամարտի։
Տերն է իմ օգնականն ու պաշտպանը. Նրան հուսաց իմ սիրտը, Մարմինս օգտվեց ու զվարճացավ, Եվ ես բոլորանվեր փառք պիտի տամ նրան։
Տիրոջ ձայնը հատում է կրակի բոցը,
Եվ խռովվեցի թշնամու ձայնից Եվ մեղավորի պատճառած նեղությունից։ Անիրավությամբ սխալվեցին իմ մասին Եվ բարկությամբ ոխ պահեցին իմ դեմ։
Որովհետև մահվան մեջ կամ մեռյալների աշխարհում չկա մեկը, Որ հիշի ու խոստովանի քեզ։