Իմ թշնամիների պատճառով մի՛ մատնիր ինձ նեղիչներիս ձեռքը։ Իմ դեմ ելան կեղծ վկաներ և սուտ խոսեցին իրենց անօրենությամբ։
Իմ ոտքը կանգնած է պարկեշտության մեջ, և Տիրոջը պիտի օրհնեմ ժողովուրդների մեջ։
Ալելուիա Երանի՜ այն մարդուն, որ վախենում է Տիրոջից Եվ խիստ կամենում նրա պատվիրանները։
Առավել ևս մեր հոգիները Լցվեցին մեզ նախատողների նախատինքներով Եվ արհամարհանքներով ամբարտավանների։
Լսի՛ր, Տե՜ր, իմ ձայնը, որովհետև քեզ դիմեցի, Ողորմի՛ր և լսի՛ր ինձ,
Երանի՜ նրան, ով մտածում է աղքատի և տնանկի մասին. Վատ օրերին Տերը կփրկի նրան։
Որովհետև ում դու հարվածեցիր, նրանք հալածեցին, Իմ վերքերին ցավեր ավելացրին։
Ողջմտությամբ գնացողը գնում է վստահությամբ, իսկ ճանապարհից շեղվողը, աննկատ չի մնա։
և ասել. «Պիտի հայտնեմ քո անունը իմ եղբայրներին, Պիտի գովաբանեմ քեզ քո ժողովրդի հավաքի մեջ» (Սաղ. 21(22).22)։
Տալիս է նրան, ով ուխտ է անում, բազմացնում է արդարների տարիները։ Ուժեղն իր շնորհքով չէ՛ որ հզորացել է։