Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 68:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Որովհետև ում դու հարվածեցիր, նրանք հալածեցին, Իմ վերքերին ցավեր ավելացրին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Այնտեղ են փոքր Բենիամինը՝ նրանց տիրակալը, Հուդայի իշխանները՝ իրենց խմբով, Զաբուղոնի իշխանները, Նեփթաղիմի իշխանները։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 68:27
17 Խաչաձեւ Հղումներ  

Սավուղը պատասխան տվեց՝ ասելով. «Չէ՞ որ ես Իսրայելի ամենափոքր ազգատոհմին պատկանող մի հեմինացու որդի եմ, և Բենիամինի ցեղի մեջ իմ տոհմը ամենակրտսերն է։ Ինչո՞ւ ես ինձ այդ բաներն ասում»։


Եփրեմի նախանձը պիտի վերանա, և Հուդայի թշնամիները կորստյան պիտի մատնվեն. Եփրեմը չպիտի նախանձի Հուդային, և Հուդան էլ չպիտի նախանձի Եփրեմին։


Օրեր ավելացրիր թագավորի տարիներին, Օրեր՝ սերնդեսերունդ։


Ինչպես լսեցինք, այնպես էլ տեսանք Զորությունների Տիրոջ քաղաքում՝ Մեր Աստծու քաղաքում։ Աստված նրա հիմքերը գցեց հավիտյան։ Հանգիստ


Իններորդը իններորդ ամսվա համար Բենիամինի երկրից անաթոթացի Աբիեզերն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։


Ապա Դավիթը բոլոր իսրայելացիներին հավաքեց Երուսաղեմում, որ Տիրոջ տապանակը բերեն նրա համար պատրաստված տեղը։


Բենիամինի ցեղից՝ Սավուղի եղբայրներից կար երեք հազար հոգի։ Նրանցից շատերը Սավուղի տան վերակացուներ էին։


Դավթին օգնության եկան նաև Բենիամինի ու Հուդայի ցեղից։


Տերը Բենիամինի ցեղին հարվածեց Իսրայելի որդիների առաջ, և Իսրայելի որդիներն այդ օրը Բենիամինի ցեղից քսանհինգ հազար հարյուր մարդ կոտորեցին։ Նրանք բոլորն էլ սուսերակիրներ էին։


Զաբուղոնի ժողովուրդն իրեն դնում է մահվան վտանգի մեջ, Եվ Նեփթաղիմի ժողովուրդը վտանգում է իրեն դաշտի բարձունքներում։


Մենք տասներկու եղբայրներ ենք՝ նույն հոր որդիները։ Մեկն այլևս չկա, իսկ կրտսերն այս պահին մեր հոր մոտ է՝ քանանացիների երկրում”։


Բենիամինի ցեղից՝ Քասղովնի որդի Ելդադը,


Աբեններն այս բանն ասաց Բենիամինի որդիներին։ Աբենները գնաց Քեբրոն՝ Դավթին հայտնելու այն, ինչ հաճելի էր թվացել Իսրայելին և Բենիամինի ամբողջ տանը։


Իմ թշնամիների պատճառով մի՛ մատնիր ինձ նեղիչներիս ձեռքը։ Իմ դեմ ելան կեղծ վկաներ և սուտ խոսեցին իրենց անօրենությամբ։


«Լսե՛ք այս, ո՛վ Հակոբի տուն, Իսրայելի անունով կոչվածնե՛ր և Հուդայի սերնդի՛ց ծնվածներ, որ երդվում եք Տիրոջ՝ Իսրայելի Աստծու անունով և հիշում նրան, բայց ո՛չ ճշմարտությամբ, ո՛չ արդարությամբ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ