Իմ նեղության մեջ Տիրոջը պիտի դիմեմ, իմ Աստծուն աղաղակեմ, և նա իր սուրբ տաճարից կլսի իմ ձայնը, իմ աղաղակը նրա ականջին կհասնի։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 18:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ասես փեսա լինի, որ ելնում է առագաստից։ Ցնծում է նա որպես մարզիկ, Որ վազում է իր ճանապարհով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմ նեղության մեջ ես կանչեցի Տիրոջը և իմ Աստծուն աղաղակեցի. նա լսեց իմ ձայնն իր տաճարից, և իմ աղաղակը հասավ նրա առաջ՝ նրա ականջին։ |
Իմ նեղության մեջ Տիրոջը պիտի դիմեմ, իմ Աստծուն աղաղակեմ, և նա իր սուրբ տաճարից կլսի իմ ձայնը, իմ աղաղակը նրա ականջին կհասնի։
Այնուհետև քահանաներն ու ղևտացիները ոտքի ելան և օրհնեցին ժողովրդին. նրանց ձայնը լսելի եղավ, ու նրանց աղոթքը հասավ երկինք՝ Տիրոջ սուրբ բնակարանը։
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Աչքերս դեպի լեռներն ուղղեցի, Որտեղից ինձ օգնություն պիտի գա։
Հավաքվեցին և ուրախացան ինձ վրա, Շուրջս տանջանքներ կուտակվեցին, Բայց ես չհասկացա, Ցրվեցին, բայց չզղջացին։
Աստծով պիտի կատարեմ իմ գովաբանությունը Ամբողջ ցերեկվա ընթացքում. Աստծուն հուսացի ու չեմ վախենալու. Մարդն ի՜նչ կարող է անել ինձ։
Շատ օրեր անց մեռավ եգիպտացիների թագավորը։ Իսրայելի որդիները շարունակում էին տառապել գործերից և աղաղակ էին վեր առաքում։ Նրանց աղաղակը հասավ Աստծուն։
Ասում էր. «Աբբա՛, Հա՛յր, քեզ համար ամեն ինչ հնարավոր է. այս բաժակը հեռացրո՛ւ ինձնից, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու ես կամենում»։
Մինչ Պետրոսը բանտում հսկողության տակ էր, եկեղեցում նրա համար անդադար առ Աստված աղոթքներ էին արվում։
Եվ երկնքում բացվեց Աստծու տաճարը, երևաց Աստծու Ուխտի տապանակն իր տաճարում. և եղան փայլատակումներ, ձայներ, որոտներ, երկրաշարժներ և ուժեղ կարկուտ։