Քոնն են, Տե՜ր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունն ու հզորությունը, քանզի դու ես տիրում երկնքում ու երկրի վրա գտնվող ամեն ինչի վրա։ Բոլոր թագավորներն ու ազգերը դողում են քո առջև,
ՍԱՂՄՈՍՆԵՐ 148:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ օրհնեցե՛ք Տիրոջ անունը։ Միայն նրա անունը բարձր եղավ. Նրան խոստովանությունը՝ երկնքում և երկրում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թող օրհներգեն Տիրոջ անունը, որովհետև միայն նրա անունն է բարձր. նրա փառքն է վեր երկնքից և երկրից։ |
Քոնն են, Տե՜ր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունն ու հզորությունը, քանզի դու ես տիրում երկնքում ու երկրի վրա գտնվող ամեն ինչի վրա։ Բոլոր թագավորներն ու ազգերը դողում են քո առջև,
Իսկ ինչպե՞ս հանկարծակի ավերակ դարձան, Կործանվեցին, պակասեցին, Կորան իրենց անօրենության պատճառով
Տե՛ր, Տե՜ր մեր, ի՜նչ սքանչելի է քո անունը Ամբողջ աշխարհում։ Բարձրացավ քո մեծ վայելչությունը երկնքից էլ վեր։
Քացրությամբ է լի ու ամբողջովին ցանկալի է կոկորդը նրա։ Այսպիսին է եղբորորդին իմ, այսպիսին է մերձավորն իմ, դուստրե՛ր Երուսաղեմի։
Ինչո՞վ է առավել քո եղբորորդին մյուս եղբորորդիներից, գեղեցի՛կդ կանանց մեջ, ինչո՞վ է նա առավել մյուս եղբորորդիներից, որ այդպես երդվեցնում ես մեզ։
Եվ այն օրը պիտի ասես. «Օրհներգե՛ք Տիրոջը, հնչեցրե՛ք նրա անունը, նրա փառքը տարածե՛ք ազգերի մեջ, հիշե՛ք, որ բարձր է նրա անունը։
Սուրբ է մեր Աստված, որ բարձունքներում է բնակվում, որի շնորհիվ Սիոնն իրավունքով ու արդարությամբ է լցվել։
Ձայնակցում էին իրար և ասում. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զորությունների Տերը, և ամբողջ երկիրը լի է նրա փառքով»։
Քանի որ այն, ինչ որ բարի է, նրանն է, և այն, ինչ որ լավ է, նրանն է. ցորենը՝ երիտասարդներին, և անուշարար գինին՝ կույսերին։
Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետև քոնն են արքայությունը, զորությունը և փառքը հավիտյանս. ամեն։
Նա, որ իջավ, նույն ինքն է, որ բարձրացավ բոլոր երկինքներից վեր, որպեսզի ամեն ինչ իրենով լցնի։
Ավելին, ամեն ինչ վնաս եմ համարում՝ այն առավելության համեմատ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին ճանաչելն է։ Նրա համար զրկվեցի ամեն ինչից, որ աղբ եմ համարում, որպեսզի շահեմ Քրիստոսին
Գնացած լինելով երկինք՝ նա Աստծու աջ կողմում է, և նրան են հնազանդվում հրեշտակները, իշխանություններն ու զորությունները։