Պիտի օրհնեմ Տիրոջն իմ կյանքում, Սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն, քանի կամ։
Ամեն օր պիտի օրհնեմ քեզ և քո անունը պիտի գովեմ հավիտյանս հավիտենից։
Դավիթն այնտեղ՝ Տիրոջ Ուխտի տապանակի առջև, թողեց Ասափին ու նրա եղբայրներին, որ ամենօրյա ծառայությունը շարունակ կատարեն տապանակի առջև։
Տերը կառուցում է Երուսաղեմը Եվ հավաքում Իսրայելի ցրվածներին,
Կիջնի անձրևի պես գեղմի վրա Եվ ինչպես ցող երկիրը կցողի։
Թեպետ և ասում էի. «Եթե այսպես պատմեմ, Դիմացդ պիտի գտնեմ քո որդիների սերնդին, Որոնց և ուխտեցի»։
Նրա շուրջն ամպ և մեգ է, Նրա Աթոռը հիմնված է իրավունքի և արդարության վրա։
Այդ պատճառով են նրանք կանգնած Աստծու աթոռի առաջ և զօր ու գիշեր պաշտում են նրան իր սրբարանի մեջ։ Եվ նա, որ նստում է աթոռի վրա, բնակվում է նրանց մեջ։