ՍԱՂՄՈՍՆԵՐ 140:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թող արդարը ողորմությամբ խրատի ինձ և հանդիմանի, Մեղավորի յուղը թող գլուխս չօծի, Եվ աղոթքս նրա կամքով չլինի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամբարտավաններն ինձ համար որոգայթ և պարաններ թաքցրին, որոգայթ լարեցին իմ ճանապարհին, ցանցեր դրեցին ինձ համար։ (Սելա)։ |
Թշնամին հալածեց հոգիս, կյանքս հողին խոնարհեցրեց Եվ ինձ նստեցրեց խավարում՝ որպես հավերժական մեռյալ։
Աստվա՛ծ, արդարությունդ լեռների պես է, Իրավունքդ՝ բազում խորությունների նման։ Տե՜ր, դու փրկում ես մարդկանց և անասուններին։
Իսկ նրանք ասացին. «Եկե՛ք մի բան մտածենք Երեմիայի դեմ, քանզի օրենքը չի կորչի քահանայից, խորհուրդը՝ իմաստուններից և խոսքը՝ մարգարեից։ Եկե՛ք նրան լեզվով ջախջախենք և նրա բոլոր խոսքերին ականջ չդնենք»։
արդյոք կարելի՞ է բարու փոխարեն չար հատուցել. նրանք միասին իմ անձի դեմ չար բաներ խորհեցին՝ ծածուկ պահելով իրենց հարվածները։ Հիշի՛ր, թե ես ինչպե՛ս կանգնեցի քո առաջ, նրանց համար բարեխոսություն արեցի՝ քո բարկությունը նրանցից դարձնելու համար։
Նրանց տներում թող գույժ լսվի, երբ նրանց վրա հանկարծակի ավազակներ բերես, որովհետև նրանք մտադրվեցին բռնել ինձ և իմ դեմ գաղտնի որոգայթներ լարեցին։