Թող աղոթքս քո առաջ խունկի պես ուղիղ լինի, Տե՜ր, Ձեռքերիս բարձրացումն էլ՝ որպես երեկոյան ընծա։
Որոնք չար բաներ են մտածում իրենց սրտում և կռիվներ են հարուցում ամեն օր։
Տերն ամեն չարից քեզ կպահի. Տերը կպահպանի անձդ։
Քե՜զ հանձնվեցի ես արգանդից, Մորս որովայնից դու ես իմ Աստվածը։
Պաղատի՛ր Տիրոջը, և կտա քեզ սրտիդ խնդրածը,
Կշտամբելով մեղքերի համար՝ խրատեցիր մարդուն, Սարդոստայնի պես մաշեցիր նրա անձը, Սակայն ունայն է ամեն մարդ։ Հանգիստ
Բարձր ես երկինքների մեջ, Աստվա՛ծ, Եվ ողջ երկիրն է բռնել քո փառքը։
Աստվա՛ծ, մերժեցիր և ավերեցիր մեզ, Բարկացար, բայց պիտի գթաս մեզ։
Այնպես պիտի քո սրբարանում երևամ՝ Տեսնելու քո զորությունն ու փառքը,
Չար նյութողի սրտում նենգություն կա, իսկ ովքեր խաղաղություն են ուզում, պիտի ուրախանան։
որովհետև նրանց սրտերը հնոցի պես բորբոքվեցին՝ անիծելու նրանց։ Ողջ գիշեր քնով հագեցավ Եփրեմը. առավոտ եղավ, և բորբոքվեցին կրակի բոցի նման։
Քեզնից միտք կելնի Տիրոջ դեմ՝ հակառակությամբ չարիք խորհելու։