Արդ, Տե՛ր, թող քո աչքերը բաց լինեն և քո ականջները՝ սուր, որ լսես այստեղ արված պաղատանքները։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 130:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այլ խոնարհվեցի մոր ստինքից կտրված Մանուկի նման, որի ցանկությունը Նույն տեղը դառնալն է։ Իսկ եթե հպարտացրի անձս, Թող այսպես լինի հատուցումը հոգուս. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՜վ Տեր, լսի՛ր իմ ձայնը, թող ականջներդ ուշադիր լինեն իմ աղոթքի ձայնին։ |
Արդ, Տե՛ր, թող քո աչքերը բաց լինեն և քո ականջները՝ սուր, որ լսես այստեղ արված պաղատանքները։
Մի՛ լքիր, այլ քո ականջները թող լսեն քո ծառաների աղոթքները և անսան նրանց խնդրանքներին, որոնք երկնչում են քո անունից. իրագործի՛ր այսօր քո ծառայի խնդրանքը, արա՛ այնպես, որ ես գթություն գտնեմ այս մարդու առաջ»։ Այդ ժամանակ ես թագավորի մատռվակն էի։
թող քո ականջները լսեն, և քո աչքերը տեսնեն։ Լսի՛ր և տե՛ս քո ծառայի աղոթքը, որ ես այսօր մատուցում եմ քո առաջ Իսրայելի որդիների՝ քո ծառաների համար, որոնք նեղության մատնվեցին մեր գործած մեղքերի պատճառով. մեղանչեցինք ես և իմ հոր տունը։
Դպրապետին։ Տիրոջ ծառա քաջամարտիկ Դավիթն այս օրհներգությունը Տիրոջն ուղղեց այն օրը, երբ Տերը փրկեց նրան բոլոր թշնամիների ու Սավուղի ձեռքից
Խոնարհի՛ր քո ականջը, ո՛վ Տեր, և լսի՛ր. Տե՛ր, բա՛ց քո աչքերը և նայի՛ր, ո՛վ Տեր. լսի՛ր, Տե՛ր, և իմացի՛ր այն պատգամները, որ ուղարկեց Ասորեստանի Սենեքերիմ արքան՝ նախատելու կենդանի Աստծուն։