Այժմ, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, քո գթությունը տարածվեց մեզ վրա, և մեզ փրկություն շնորհեցիր ու հաստատեցիր քո սուրբ վայրում։ Այսօր լուսավորեցիր մեր աչքը, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, և փոքրիշատե կենդանություն պարգևեցիր մեզ մեր ստրկության մեջ։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 13:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպե՞ս է, որ նրանք չեն գիտակցում, Որ անօրենություն են գործում. Ովքեր ուտում են իմ ժողովրդին որպես հացի կերակուր Եվ չեն դիմում Տիրոջը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որ իմ թշնամին չասի. «Ես հաղթեցի նրան», և կամ չցնծան իմ հակառակորդները, թե սասանվեցի իմ տեղից։ |
Այժմ, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, քո գթությունը տարածվեց մեզ վրա, և մեզ փրկություն շնորհեցիր ու հաստատեցիր քո սուրբ վայրում։ Այսօր լուսավորեցիր մեր աչքը, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, և փոքրիշատե կենդանություն պարգևեցիր մեզ մեր ստրկության մեջ։
Աստվա՛ծ, Աստվա՛ծ իմ, Քեզ եմ աղոթում առավոտյան, Հոգիս ծարավ է քեզ, առավել ևս՝ մարմինն իմ։ Ինչպես անջուր, չոր և անապատ երկիր, Որտեղ չկա ճանապարհ,
Նրանք պիտի կռվեն քեզ հետ, բայց քեզ ոչ մի բան չպիտի կարողանան անել, քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար»,- ասում է Տերը։
Աչքն իմ արցունք թափեց, քանզի նրանք, ովքեր իմ մխիթարիչներն էին և իմ հոգին ինձ էին վերադարձնում, հեռացան ինձնից։ Իմ որդիները մատնվեցին կործանման, որովհետև թշնամիներս զորացան։
Քանանացիներն ու երկրի բոլոր բնակիչները, այդ լսելով, կպաշարեն և կջնջեն մեզ երկրի երեսից։ Այն ժամանակ ի՞նչ պիտի անես քո մեծ անվան համար»։