Երբ մեր բոլոր թշնամիները լսեցին, մեզ շրջապատող բոլոր հեթանոսները վախեցան, և նրանց վրա մեծ ահ ու երկյուղ ընկավ. հասկացան, որ մեր գործի հաջողությունն Աստծուց էր։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 129:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հանուն քո անվան համբերեցի, Տե՛ր, Հոգիս քո խոսքին սպասեց, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամոթահար կլինեն և ետ կդառնան բոլոր նրանք, ովքեր ատում են Սիոնը։ |
Երբ մեր բոլոր թշնամիները լսեցին, մեզ շրջապատող բոլոր հեթանոսները վախեցան, և նրանց վրա մեծ ահ ու երկյուղ ընկավ. հասկացան, որ մեր գործի հաջողությունն Աստծուց էր։
Այնպես պիտի լինի, որ, երբ Տերը վերջացնի ամեն ինչ, որ կատարելու է Սիոնի լեռան վրա և Երուսաղեմում, իր բարկությունը պիտի թափի նաև մեծամտացողի վրա՝ Ասորեստանի իշխանի և գոռոզությամբ փայլող նրա աչքերի վրա։
Բայց ինչպես որ երազի մեջ քաղց են զգում և ուտում ու արթնանալով տեսնում, որ դա սին երազ էր, կամ ինչպես մեկը, որ երազում ծարավում է և խմում ու արթնանալով նորից ծարավ է մնում, և իզուր է անցնում հոգու այդ ցանկությունը. այդպես պիտի լինի նաև բոլոր հեթանոսների զորությունը, որոնք զորքով հավաքվեցին և ելան ընդդեմ Երուսաղեմի և Սիոն լեռան։
Ահա այս է այն պատգամը, որ հայտնեց Աստված նրա մասին. «Ծաղրեց ու արհամարհեց քեզ Սիոնի կույս դուստրը, քո հետևից գլուխ շարժեց Երուսաղեմի դուստրը։
Եվ արդ հավաքվեցին քո դեմ բազում ազգեր, որոնք ասում էին. «Եկե՛ք ծաղրենք, և մեր աչքերը թող տեսնեն Սիոնը»։
Եվ կլինի, որ այն օրը Երուսաղեմը կդարձնեմ մի կոխկռտվող քար բոլոր հեթանոսների համար. ամեն ոք, ով կոխոտի այն, ամբողջությամբ կծաղրի նրան, և նրա դեմ կհավաքվեն երկրի բոլոր ազգերը։
Այն օրը Հուդայի հազարապետներին կդարձնեմ փայտերի մեջ հրձիգ ձողերի նման և եղեգնի մեջ հրավառ ջահերի պես, և աջից ու ձախից շուրջանակի կուտեն բոլոր ժողովուրդներին, և Երուսաղեմը դարձյալ կբնակվի առանձին, Երուսաղեմում։