Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 37:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

35 «Պիտի պահպանեմ այդ քաղաքը, որպեսզի փրկեմ դա՝ ինձ և իմ ծառա Դավթի համար»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

35 Ես կպաշտպանեմ այս քաղաքը, որ ազատեմ այն Ինձ համար և իմ ծառա Դավթի համար"”»։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 37:35
19 Խաչաձեւ Հղումներ  

Ասորեստանի արքայի ձեռքից պիտի փրկեմ քեզ ու այդ քաղաքը, պիտի պահապան լինեմ այդ քաղաքին”։


քո կյանքը տասնհինգ տարով պիտի երկարեցնեմ, Ասորեստանի արքայի ձեռքից պիտի փրկեմ քեզ ու քո քաղաքը, պաշտպան պիտի կանգնեմ քո քաղաքին հանուն ինձ և իմ ծառա Դավթի”»։


Ինչպես թևածող թռչունները, այդպես էլ Զորությունների Տերը հովանի պիտի լինի Երուսաղեմին, նրա թիկունքին կանգնի, օգնի, փրկի և ապրեցնի։


Սուրբ Հոգին մեր ժառանգության գրավականն է, մինչև որ փրկություն ձեռք բերենք, որպեսզի գովերգենք նրա փառքը։


Ես եմ, ես եմ այն նույնը, որ ջնջում եմ իմ հանդեպ կատարած քո անօրենությունները և քո մեղքերն այլևս չեմ հիշելու։


այլ ծառայելու են Տիրոջը՝ իրենց Աստծուն. նրանց պիտի տամ Դավիթ արքայի նման մեկին։


որպեսզի գովերգենք նրա շնորհի փառքը, որն առատորեն պարգևեց մեզ իր Սիրելիի միջոցով։


Ուստի ասա՛ Իսրայելի տանը. Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ո՛վ տունդ Իսրայելի, ձեզ համար չէ, որ բան անում եմ, այլ հանուն իմ սուրբ անվան, որ պղծեցիք այն ազգերի մեջ, ուր մտաք։


Բայց դա արեցի, որպեսզի իմ անունը երբեք չպղծվի այն ազգերի առաջ, որոնց մեջ էին գտնվում նրանք։ Այնտեղ նրանց հայտնվեցի՝ եգիպտացիների երկրից նրանց դուրս բերելու համար։


Սակայն Տերը՝ Աստված, հանուն Դավթի նկատմամբ ունեցած իր սիրո, Երուսաղեմում թողել էր մի ժառանգ, որպեսզի նրանից հետո նրա որդիները գոյատևեն նրա միջոցով, ու կանգուն պահի Երուսաղեմը,


իսկ նրա որդուն պիտի տամ երկու ցեղ, որպեսզի իմ ծառա Դավթի ճրագը միշտ վառ մնա իմ առջև՝ իմ Երուսաղեմ քաղաքում, որն ընտրել եմ, որպեսզի իմ անունն այնտեղ պաշտվի։


եթե չլիներ թշնամիների զայրույթը. չլինի թե հակառակորդները երկար ապրեն ու ասեն. “Ոչ թե Տերն արեց այս ամենը, այլ մեր բարձր ձեռքերը”։


և ըստ քո սրտի արեցիր այս ամբողջ մեծությունը, Տե՛ր։


Ամենակալ Տերը կպաշտպանի նրանց։ Կոչնչացնեն նրանց ու կթաղեն նրանց պարսատիկների քարերով, կխմեն նրանց արյունը գինու պես և կլցնեն տաշտերը զոհասեղանի պես։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ