ՍԱՂՄՈՍՆԵՐ 118:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հոգացի քո պատվիրաններին Եվ զգուշացա քո ճանապարհին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ցնծության և փրկության ձայն կա արդարների վրաններում. Տիրոջ աջը զորություն է գործում։ |
Գեղեցկատեսիլ ես մարդկանց բոլոր որդիներից, Քո շուրթերից շնորհք է թափվում, Դրա համար Աստված օրհնեց քեզ հավիտյան։
Ուրախ պիտի լինեն քեզ հուսացողները Եվ հավիտյան ցնծան, Եվ դու նրանց մեջ պիտի բնակվես։ Քո անունը սիրողները բոլորն էլ Պիտի հպարտանան քեզանով,
Ընկղմվեցի անդունդների խորքերի մեջ, Որտեղ ինձ համար հանգիստ չկա։ Հասա մինչև խորքերը ծովի, Եվ հորձանքներն ինձ ընկղմեցին։
Սաղմոս Դավթի Տերը թագավորում է, ժողովուրդները՝ դողում։ Նա նստում է քերովբեների վրա. երկիրը սասանվեց։
Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի ուտեն, իսկ դուք քաղցած եք մնալու. ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի խմեն, իսկ դուք ծարավ եք մնալու. ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, ուրախ պիտի լինեն, իսկ դուք ամոթով եք մնալու։
Այնուհետև նրանց իր տունը բերելով՝ նրանց առաջ սեղան դրեց, և իր ամբողջ տնով ուրախացավ Աստծուն հավատացած լինելու համար։
Եվ կուրախանաք Տիրոջ՝ մեր Աստծու առջև դուք, ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծառաներն ու աղախինները, ինչպես նաև ղևտացին, որ ապրելու է ձեր դարպասներից դուրս, որովհետև երկրից բաժին ու սեփականություն չի ստանալու, ինչպես դուք։
Երկի՛նք, սո՛ւրբ առաքյալներ և մարգարենե՛ր, ուրախացե՛ք դրա վրա, քանի որ Աստված դրա հանդեպ ձեր դատաստանը տեսավ»։