Հովսիա թագավորը վեր կացավ, կանգնեց սյան մոտ և ուխտեց Տիրոջ առջև՝ Տիրոջը հետևել, ամբողջ սրտով ու ամբողջ հոգով պահել նրա պատվիրանները, նրա օրենքներն ու հրամանները և այդ գրքում գրված ուխտի խոսքերը։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 103:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բարձր լեռները ապավեն են եղջերուներին, Իսկ ժայռերը՝ նապաստակներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա ուխտը պահողների վրա է և նրանց վրա, ովքեր հիշում են նրա պատվիրանները՝ դրանք կատարելու համար։ |
Հովսիա թագավորը վեր կացավ, կանգնեց սյան մոտ և ուխտեց Տիրոջ առջև՝ Տիրոջը հետևել, ամբողջ սրտով ու ամբողջ հոգով պահել նրա պատվիրանները, նրա օրենքներն ու հրամանները և այդ գրքում գրված ուխտի խոսքերը։
Արդ, եթե ուշադիր լսեք իմ ասածը և պահեք իմ ուխտը, դուք բոլոր ազգերի մեջ կլինեք իմ սեփական ժողովուրդը, որովհետև իմն է ողջ երկիրը։
Մովսեսը, վերցնելով արյունը, շաղ տվեց ժողովրդի վրա ու ասաց. «Սա այն ուխտի արյունն է, որ Տերը կնքեց ձեզ հետ, որպեսզի կատարեք նրա բոլոր պատգամները»։
ընդառաջ գնար նրանց, որոնք արդարություն են գործում և հիշում քո ճանապարհները։ Եվ ահա դու բարկացար, որովհետև մենք մեղք գործեցինք և դրա համար էլ մոլորվեցինք։
Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։
Երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների ճանապարհով։
Ուշադի՛ր եղեք, չլինի թե մոռանաք Տիրոջ՝ մեր Աստծու՝ ձեզ տված ուխտը և ձեզ կուռքեր ստեղծեք այս կամ այն կերպարանքով, մի բան, որ արգելել է քեզ Տերը՝ քո Աստվածը,
«Եթե ենթարկվես այս բոլոր օրենքներին, պահես ու գործադրես դրանք, ապա Տերը՝ քո Աստվածը, կպահի իր ուխտն ու կողորմի, ինչպես որ երդվել է մեր հայրերին։
Պետք է իմանաս, որ Տերը՝ քո Աստվածը, միակ ճշմարիտ Աստվածն է, հավատարիմ Աստված, որ պահում է ուխտը և ողորմում է իրեն սիրող և իր պատվիրանները պահող մարդկանց մինչև հազար սերունդ,
Հետևաբար, եղբայրնե՛ր, ձեզ աղաչում ու Քրիստոս Հիսուսով հորդորում եմ, որ, ինչպես սովորեցիք մեզնից, թե ի՛նչ ձևով պետք է ապրեք և հաճելի լինեք Աստծուն,- և այդպես էլ ապրում եք,- շարունակեք առաջանալ նույն ընթացքով։