Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա Թեսաղոնիկեցիներին 4:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Հետևաբար, եղբայրնե՛ր, ձեզ աղաչում ու Քրիստոս Հիսուսով հորդորում եմ, որ, ինչպես սովորեցիք մեզնից, թե ի՛նչ ձևով պետք է ապրեք և հաճելի լինեք Աստծուն,- և այդպես էլ ապրում եք,- շարունակեք առաջանալ նույն ընթացքով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Այսուհետև, եղբայրնե՛ր, Տեր Հիսուսով աղաչում ենք ձեզ և հորդորում, որ ինչպես մեզանից սովորեցիք, թե դուք ինչպե՛ս պետք է ընթանաք ու Աստծուն հաճո լինեք, ինչպես որ ընթանում էլ եք, որ է՛լ ավելի առաջանաք։

Տես գլուխը Պատճենել




Ա Թեսաղոնիկեցիներին 4:1
44 Խաչաձեւ Հղումներ  

այլ Տիրոջը՝ իր հոր Աստծուն պաշտեց, իր հոր պատվիրաններով առաջնորդվեց և ոչ թե Իսրայելի թագավորության նման վարվեց։


Հավատարիմը թող հաստատ մնա իր ճանապարհին, իր մաքուր ձեռքով քաջալերություն թող ստանա։


Արդարների ճանապարհները ծագող լույսի են նման, որ առաջնորդում են և լուսավորում, մինչև օրը լուսավոր դառնա։


Ամեն ճյուղ, որ վրաս է և պտուղ չի տալիս, նա կտրում է այն. և այն ամենը, որ պտուղ է տալիս, էտում է, որպեսզի առավել ևս պտղաբեր լինի։


որովհետև չքաշվեցի ձեզ հայտնելու Աստծու կամքն ամբողջությամբ։


Ուստի ովքեր մարմնին են հետևում, Աստծուն հաճելի չեն կարող լինել։


Ես Տիրոջից ստացա այն, ինչ ձեզ ավանդեցի, թե Տեր Հիսուսն այն գիշեր, երբ մատնվեց, հաց վերցրեց,


Եղբայրնե՛ր, ձեզ հիշեցնում եմ այն Ավետարանի մասին, որը ձեզ քարոզեցի, որը և ընդունեցիք, որին նաև հավատարիմ եք մնում,


Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և մնացե՛ք անդրդվելի, միշտ ավելի՛ն արեք Տիրոջ գործի համար։ Իմացե՛ք, որ ձեր աշխատանքն անարդյունք չի մնա Տիրոջ առաջ։


Ես ինքս՝ Պողոսս, Քրիստոսի հեզությամբ ու քաղցրությամբ եմ խնդրում ձեզ, ես, որ խոնարհ մեկն եմ, երբ ձեր մեջ եմ, մինչդեռ երբ հեռու եմ ձեզնից, խիստ եմ ձեր հանդեպ։


Եվ վերջապես, եղբայրնե՛ր, ո՛ղջ եղեք, հաստատո՛ւն մնացեք, մխիթարվե՛ք, միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ։


Ուստի հոգ ենք տանում, որ մնանք թե դուրս գանք, հաճելի լինենք միայն նրան.


Մենք ձեր գործակիցներն ենք և աղաչում ենք, որ դուք Աստծու շնորհն իզուր ընդունած չլինեք,


Եղբայրնե՛ր, եթե ձեզնից մեկը հանկարծ բռնվի ինչ-որ հանցանքի մեջ, դուք, որ հոգևոր անձեր եք, այդպիսի մեկին ուղղե՛ք հեզության ոգով. զգո՛ւյշ եղեք ձեր նկատմամբ, որպեսզի դուք էլ փորձության մեջ չընկնեք։


Արդ, ես՝ Տիրոջ համար բանտարկյալս, աղաչում եմ ձեզ, որ ապրեք այնպես, ինչպես վայել է այն կոչմանը, որին Աստված ձեզ կոչեց,


Բայց դուք այսպես չսովորեցիք Քրիստոսին,


Ուստի անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե ո՛րն է Տիրոջ կամքը։


Միայն թե Ավետարանին վայել ձևո՛վ ապրեք, որպեսզի ձեզ տեսնելու գամ կամ թե հեռու լինեմ, լսեմ ձեր մասին, որ հաստատուն եք մնում մե՛կ հոգով և միաշունչ պայքարում եք Ավետարանի հավատի համար։


Աղոթում եմ, որ ձեր սերն ավելի ու ավելի աճի գիտությամբ և կատարյալ դատողությամբ,


ուշադիր կերպով վազում եմ դեպի նպատակակետը, որին Աստված մեզ կոչել է Քրիստոս Հիսուսով։


ապրելու Տիրոջն արժանի և ամեն ինչում նրան հաճելի ձևով, պտղաբեր դառնալու բոլոր բարի գործերում և աճելու Աստծու գիտությամբ։


Ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուսին՝ Տիրոջը, շարունակե՛ք ընթանալ նրանով՝


Եվ Տերն ինքը թող աճեցնի և առատացնի ձեր սերը միմյանց և բոլորի հանդեպ, ինչպես որ մերն էլ՝ ձեր հանդեպ,


Եվ գիտեք, թե ի՛նչ պատվերներ տվեցինք ձեզ Տեր Հիսուսով,


Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, որ ճանաչեք ու ընդունեք նրանց, ովքեր աշխատում են ձեզ համար, ովքեր Տիրոջով ձեզ վրա առաջնորդ են կարգված և խրատում են ձեզ,


Եղբայրնե՛ր, պարտք ենք համարում միշտ Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, ինչպես որ պատշաճ է, որովհետև հետզհետե ավելի է աճում ձեր հավատը, և ավելի է շատանում ձեզնից յուրաքանչյուրի սերը մեկդ մյուսի հանդեպ,


Մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան և նրա մոտ մեր հավաքվելու վերաբերյալ, եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ,


Ուստի, եղբայրնե՛ր, աղոթե՛ք մեզ համար, որպեսզի Տիրոջ խոսքը տարածվի և փառավորվի ամեն տեղ, ինչպես որ ձեզ մոտ է,


Բայց դուք, եղբայրնե՛ր, մի՛ ձանձրացեք բարիք գործելուց։


Աստծու, Հիսուս Քրիստոսի և ընտրյալ հրեշտակների վկայությամբ պարտավորեցնում եմ, որ այս ամենը պահես առանց կանխակալ կարծիքի և աչառություն անելու։


Պարտավորեցնում եմ քեզ Աստծու և Հիսուս Քրիստոսի առաջ, որ իր հայտնության օրը և իր արքայության ժամանակ դատելու է ողջերին և մեռածներին։


Բայց առանց հավատի անհնար է հաճելի լինել Աստծուն, քանի որ նա, ով մոտենում է Աստծուն, պետք է հավատա, որ Աստված կա և վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են իրեն։


Մի՛ մոռացեք բարեգործությունը և ձեր ունեցած բարիքներին միմյանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի պատարագներն են հաճելի Աստծուն։


Եղբայրնե՛ր, խնդրում եմ ձեզ անսալ հորդորի այս խոսքերին, մանավանդ որ համառոտակի գրեցի ձեզ։


Աճե՛ք մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի շնորհով և գիտությամբ։ Նրան փա՜ռք թե՛ այժմ և թե՛ մինչև հավիտենության օրը։ Ամեն։


և ինչ էլ հայցենք, կստանանք նրանից, որովհետև պահում ենք նրա պատվիրանները և նրան հաճելի բաներ անում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ