ՈՎՍԵԵ 5:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քանի որ Տիրոջը լքեցին, որովհետև օտար որդիներ ծնեցին իրենց համար, ահա այժմ թրթուրը կուտի նրանց և նրանց ժառանգությունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք անհավատարմությամբ վարվեցին Տիրոջ հետ, որովհետև օտար որդիներ ծնեցին. հիմա նորալուսինը պիտի ուտի նրանց իրենց հողի տարածքներով հանդերձ։ |
որովհետև ո՛չ գիտես և ո՛չ էլ իմացել ես, և հենց սկզբից քո ականջները չբացեցիր. քանզի գիտեմ, որ չափազանց արհամարհող ես և դեռ որովայնից անօրեն ես կոչվում։
Ամբարիշտ դարձանք և ստեցինք Տիրոջ առաջ, հետ կանգնեցինք մեր Աստծուց, անիրավություն խոսեցինք և ապստամբեցինք, մեր սրտերում անիրավության խոսքեր հղացանք ու որոճացինք։
Բայց ինչպես կինն է անարգում իր ամուսնուն, այնպես էլ դու անարգեցիր ինձ, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը։-
Դրա համար էլ նրանց ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. այսուհետև բոլոր այն բաները, որ ասացի, չեն դանդաղելու, այլ ինչ որ ասացի՝ իրագործելու եմ”»,- ասում է Ամենակալ Տերը։
Դրա համար կդառնամ ու կառնեմ իմ ցորենն իր ժամանակին, իմ գինին ու ձեթը՝ իրենց ժամանակին. նրանից կխլեմ նաև իմ հագուստը և իմ կերպասը, որպեսզի չծածկի իր ամոթույքը։
Դա՛տ արեք ձեր մոր հետ, դա՛տ արեք, քանի որ նա իմ կինը չէ, ո՛չ էլ ես նրա ամուսինն եմ։ Կվերացնեմ նրա պոռնկությունն իմ առջևից և նրա շնությունը՝ իր ստինքների միջից։
Վա՜յ նրանց, քանի որ ապստամբեցին իմ դեմ, ողորմելի են, քանի որ ամբարշտություն գործեցին իմ դեմ։ Ես փրկեցի նրանց, իսկ նրանք սուտ խոսքերով բամբասեցին ինձնից։
Կվերացնեմ երեք հովիվներին մի ամսվա մեջ, և կծանրանա իմ հոգին նրանց վրա, քանի որ նրանց հոգիներն էլ գոչում էին իմ դեմ։