Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 12:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Դրա համար էլ նրանց ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. այսուհետև բոլոր այն բաները, որ ասացի, չեն դանդաղելու, այլ ինչ որ ասացի՝ իրագործելու եմ”»,- ասում է Ամենակալ Տերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Ուստի նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Այլևս հապաղում չպիտի լինի. ամեն մի խոսքը, որ ես խոսեմ, պիտի կատարվի"”»,- ասում է Տեր Աստված։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 12:28
15 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, հիշի՛ր, թե ինչպե՛ս լսեցիր խոսքը. պահի՛ր այն ու ապաշխարի՛ր. իսկ եթե չարթնանաս, կգամ ինչպես գող, և չես էլ իմանա, թե ո՛ր ժամին կգամ։


Իսկ սրից ազատվածները՝ սակավաթիվ մարդիկ, եգիպտացիների երկրից պիտի վերադառնան Հուդայի երկիրը։ Եվ Հուդայի բոլոր մնացորդները, որ բնակվում են եգիպտացիների երկրում, պիտի իմանան, թե ո՛ւմ խոսքն է հաստատվելու՝ ի՞մը, թե՞ իրենցը։


Առյուծն իր որջից դուրս եկավ, որպեսզի հոշոտի ազգերին, շարժվեց ու ելավ իր տեղից, որպեսզի քո երկիրն ավերակ դարձնի։ Քո քաղաքները քանդվելու են՝ այնտեղ բնակիչ չլինելու պատճառով։


Ահա տագնապն է հասել քեզ, քեզ, որ բնակվել ես այդ երկրում։ Հասել է ժամանակը, մոտեցել օրը, սակայն ո՛չ աղմուկով, ո՛չ էլ երկունքով։


«Մարդո՛ւ որդի, ահա Իսրայելի տունը՝ դառնացնող ժողովուրդը, ասում է. “Տեսիլքը, որ դա տեսնում է, բազմաթիվ օրեր հետո է իրագործվելու, իսկ այն, ինչ մարգարեանում է՝ հեռավոր ժամանակներում”։


Տերը խոսեց ինձ հետ ու ասաց.


Տերը, խոսքն ինձ ուղղելով, ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երե՛միա»։ Ես ասացի. «Ընկուզենու գավազան եմ տեսնում»։


Տերն ինձ ասաց. «Ճիշտ ես տեսնում. ես արթուն հետևում եմ, որպեսզի իմ ասածները կատարվեն»։


Տերը նորից խոսքն ինձ ուղղեց՝ ասելով. «Ի՞նչ ես տեսնում»։ Ասացի. «Եռացող կաթսա եմ տեսնում՝ բերանը հյուսիսից դեպի այս կողմ»։


Նա, ով գնում է, վաճառողի մոտ թող այլևս չվերադառնա. նրանցից ոչ մեկ կենդանի չի մնալու, որովհետև այս տեսիլքը, որ նրանց ողջ բազմության դեմ է, հետ չպիտի դառնա. որևէ մարդ ապրելու հույս թող չունենա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ