Քուսին ավելացրեց. «Դու ինքդ ճանաչում ես հորդ և նրա մարդկանց, որ նրանք շատ զորեղ են և դառնացած սրտով, որովհետև նրանք նման են դաշտում ձագերը կորցրած ու զայրացած արջի։ Քո հայրը պատերազմի մարդ է և զորքին հանգիստ չի տա։
ՈՎՍԵԵ 13:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կհանդիպեմ նրանց քաղցած արջի պես և կպատառոտեմ նրանց սրտերի առագաստը. անտառի կորյունները կուտեն նրանց, և վայրի գազանները կհոշոտեն նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց պիտի հանդիպեմ ձագերը կորցրած արջի նման և պիտի պատառոտեմ նրանց կրծքավանդակը։ Եվ այնտեղ առյուծի պես պիտի ուտեմ նրանց, և դաշտի գազանը պիտի բզկտի նրանց։ |
Քուսին ավելացրեց. «Դու ինքդ ճանաչում ես հորդ և նրա մարդկանց, որ նրանք շատ զորեղ են և դառնացած սրտով, որովհետև նրանք նման են դաշտում ձագերը կորցրած ու զայրացած արջի։ Քո հայրը պատերազմի մարդ է և զորքին հանգիստ չի տա։
Թույլ տվեցի նրանց, որ գնան իրենց սրտի կամքով, Որովհետև նրանք գնացին իրենց հոգիների կամքով։
Նրանք հարձակվելու են առյուծների պես, վրա են հասնելու առյուծի կորյունների պես. աղաղակելու են, հարձակվելու են և գազանաբար կոտորելու, և ոչ ոք չի լինելու, որ փրկի նրանց։
Մի՞թե իմ ժառանգությունն ինձ համար բորենու որջ է լինելու կամ այն շրջապատող քարանձա՞վ. շրջե՛ք, հավաքե՛ք անապատի բոլոր գազաններին, որ գան այն ուտելու։
Նրանք լքեցին երկիրը, ինչպես առյուծն՝ իր որջը, և նրանց երկիրն անապատ դարձավ ահեղ սրի բարկությունից ու ցասումից, Տիրոջ բարկությունից ու ցասումից»։
Եվ արդ, նրա պղծությունը հայտնի կդարձնեմ իր հոմանիների առաջ, և ոչ ոք չի ազատի նրան իմ ձեռքից։
Քանզի ես որպես հովազ եմ Եփրեմի համար և որպես առյուծ՝ Հուդայի տան համար, կհարձակվեմ ու կհափշտակեմ նրանց, կառնեմ նրանց, և ոչ ոք չի լինի, որ փրկի։