Նրա վրա հարձակվեց Ասորեստանի Սաղմանասար արքան, և Օվսեեն նրան ենթակա դարձավ, ու սկսեց նրան հարկ տալ։
ՈՎՍԵԵ 10:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նրան կապկպած ասորեստանցիների մոտ՝ Հարիմ արքային նվեր կտանեն. կաշառքով կընդունի Եփրեմին. Իսրայելը կամաչի իր խորհուրդների համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա տարվելու է Ասորեստան՝ իբրև ընծա մեծ թագավորի համար. ամոթը պիտի պատի Եփրեմին, իսկ Իսրայելը պիտի ամաչի իր խորհրդից։ |
Նրա վրա հարձակվեց Ասորեստանի Սաղմանասար արքան, և Օվսեեն նրան ենթակա դարձավ, ու սկսեց նրան հարկ տալ։
Նրանք ամաչելու են այն կուռքերի համար, որոնց հանդեպ սեր էին տածում, ամոթահար են լինելու այն դիվապատկերների համար, որ իրենք կերտեցին, խայտառակվելու են այն պարտեզների համար, որոնց պաշտում էին։
Բայց փարավոնի պաշտպանությունը ձեզ համար ամոթ է լինելու, իսկ եգիպտացիներին ապավինածներին՝ նախատինք.
Պիտի ամաչեն, ամոթահար պիտի լինեն նրա բոլոր հակառակորդները, ամոթով պիտի հեռանան։ Նորոգվե՛ք իմ առաջ, ո՛վ կղզիներ,
Սակայն նրանք ինձ չլսեցին, նրանց ականջը չանսաց. հետևեցին իրենց չար սրտերի խորհուրդներին ու հետ գնացին և ոչ թե առաջ
ու պոռնկացար նաև Ասորեստանի որդիների հետ, բայց և այնպես չհագեցար։ Բազմապատկեցիր պոռնկությունդ, բայց և այնպես չհագեցար։
Հիշելու եք ձեր չար ճանապարհներն ու ձեր ոչ բարի ընթացքը, և դուք զզվելու եք ձեր բոլոր անօրենություններից ու գարշելի արարքներից։
Եփրեմը տեսավ իր հիվանդությունը, և Հուդան՝ իր ցավերը. Եփրեմը գնաց ասորեստանցիների մոտ և պատգամավորներ ուղարկեց Հարիմի արքային, բայց նա չկարողացավ ո՛չ ձեզ փրկել, ո՛չ էլ հանգստացնել ձեզ ցավերից։
Իսրայելում։ Հյուսնը պատրաստեց այն, ուստի Աստված չէ, որովհետև քո հորթը մոլորեցնող է, Սամարիա՛։
և Աքաաբի տան բոլոր գործերը. ըստ նրա խորհուրդների գնացիք, որ ձեզ մատնեմ կորստյան և քո բնակիչներին՝ սուլոցի. ժողովուրդների նախատինքները կընդունեք»։