Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 16:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 ու պոռնկացար նաև Ասորեստանի որդիների հետ, բայց և այնպես չհագեցար։ Բազմապատկեցիր պոռնկությունդ, բայց և այնպես չհագեցար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Չհագենալով՝ Ասորեստանի որդիների հետ ևս շնություն արեցիր ու չհագեցար։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 16:28
14 Խաչաձեւ Հղումներ  

Աքազը դեսպաններ ուղարկեց Ասորեստանի Թագղաթփաղասար արքային՝ ասելով. «Ես քո ծառան ու քո որդին եմ։ Արի՛ և փրկի՛ր ինձ ասորիների արքայի ու Իսրայելի արքայի ձեռքից, որոնք ինձ վրա են հարձակվել»։


Եվ նրան կապկպած ասորեստանցիների մոտ՝ Հարիմ արքային նվեր կտանեն. կաշառքով կընդունի Եփրեմին. Իսրայելը կամաչի իր խորհուրդների համար։


Դու սաստիկ արհամարհեցիր ինձ՝ կրկնելով քո ընթացքը, բայց դու Եգիպտոսից էլ պիտի ամաչես, ինչպես Ասորեստանից ամաչեցիր։


Եվ հիմա ի՞նչ ես փնտրում եգիպտացիների ճանապարհին. ուզում ես Գեհոնի ջո՞ւրը խմել և կամ ի՞նչ ես փնտրում ասորեստանցիների ճանապարհին. ուզում ես գետերի ջո՞ւրը խմել։


ասաց. «Ես պիտի հարեմ Դամասկոսի աստվածներին», թեև պարտվել էր նրանցից։ Ապա ավելացրեց. «Քանի որ Ասորիքի թագավորի աստվածներն են զորացնում նրանց, այսուհետև նրա՛նց զոհեր կմատուցեմ, և նրանք ինձ կօգնեն»։ Սակայն այդ աստվածները նրա ու ամբողջ Իսրայելի համար խոչընդոտ դարձան։


Այդ ժամանակ Աքազը լուր ուղարկեց Ասորեստանի արքային, որ օգնի իրեն,


«Քանի որ Հուդայի արքա Մանասեն այս գարշություններն արեց իմ առջև, առավել չարիք գործեց, քան ամորհացիներն էին արել իմ առջև, իր կուռքերով Հուդայի երկրին մեղանչել տվեց,


Իսրայելի որդիները շարունակեցին Տիրոջ առաջ չարիք գործել և պաշտեցին Բահաղի կուռքերին, Աստարովթին, Ասորիքի աստվածներին, Սիդովնի աստվածներին, Մովաբի աստվածներին, Ամովնի աստվածներին և այլազգիների աստվածներին։ Նրանք լքեցին Տիրոջը և չպաշտեցին նրան։


«Եթե մարդն արձակի իր կնոջը, և սա հեռանա նրանից ու ամուսնանա ուրիշ տղամարդու հետ, ապա նորից հետ գա նախկին մարդու մոտ, արդյոք այդ կինը ամբողջապես պղծված չի՞ լինի։ Իսկ դու պոռնկացար բազում հովիվների հետ և վերադարձար ինձ մոտ,- ասում է Տերը։-


Բազմապատկեցիր դաշինքներդ Քանանի երկրի ու քաղդեացիների հետ, բայց և այնպես չհագեցար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ