ՆԵԵՄԻԱ 6:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստված թող հիշի Տուբիայի և Սանաբաղատի նենգությունը, որ չարիք նյութեցին իմ նկատմամբ և ստիպեցին սուտ մարգարեանալ, որպեսզի զարհուրեցնեն և վախեցնեն ինձ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիշի՛ր, ո՛վ իմ Աստված, Տուբիային և Սանաբաղատին իրենց այս գործերի համեմատ, նաև Նովադիա մարգարեուհուն և մյուս մարգարեներին, որ վախեցնում էին ինձ։ |
Եթե ընթանամ նեղությունների միջով, Կփրկես ինձ թշնամու բարկությունից. Ձեռքդ կպարզես, և քո աջը կփրկի ինձ,
Մարիամ մարգարեուհին՝ Ահարոնի քույրը, իր ձեռքն առավ թմբուկը, և բոլոր կանայք գնացին նրա հետևից՝ թմբուկ խփելով ու պարելով։
Դրա համար Տերն այսպես է ասում մարգարեների մասին. «Նրանք մարգարեություն են անում իմ անունով, բայց ես չեմ ուղարկել նրանց, ոչ էլ պատվիրել եմ նրանց, որ ասեն. “Սուր ու սով չպիտի լինի այս երկրում”։ Մահվան քայքայիչ հիվանդությամբ և սրով ու սովով պիտի ոչնչանան այդ մարգարեները,
Դաշտ եմ դուրս գալիս, և ահա սրից վիրավորվածներ, քաղաք եմ մտնում, և ահա սովից տանջվողներ, որովհետև մարգարեն ու քահանան գնացին իրենց չճանաչած երկիրը”»։
Այդ նույն տարում՝ Հուդայի արքա Սեդեկիայի թագավորության սկզբում, չորրորդ տարվա հինգերորդ ամսին, Ազովրի որդին՝ սուտ մարգարե Անանիան, որ Գաբավոնից էր, Տիրոջ տանը՝ քահանաների և ողջ ժողովրդի առաջ, ասաց ինձ, թե
Այն ժամանակ Անանիա մարգարեն ողջ ժողովրդի առաջ Երեմիայի պարանոցից վերցրեց լուծը և խորտակեց։
Իսկ Երեմիա մարգարեն ասաց Անանիա մարգարեին. «Այժմ լսի՛ր, Անա՛նիա. Տերը քեզ չի ուղարկել, և դու իզուր փուչ բաների համար հույս տվեցիր այդ ժողովրդին։
որովհետև սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ են ելնելու և մեծ նշաններ ու հրաշքներ են ցույց տալու, եթե հնար լինի՝ նույնիսկ ընտրյալներին մոլորեցնելու աստիճան։
«Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձանքով, բայց ներսից հափշտակող գայլեր են։
Եվ ինչպես Յանեսն ու Յամբրեսը հակառակվեցին Մովսեսին, այնպես էլ սրանք՝ մտքով ապականված, հավատի մեջ ձախողված այս մարդիկ, հակառակվում են ճշմարտությանը։
Եթե մեկը տեսնի, որ իր եղբայրը ոչ մահացու մեղք է գործել, թող խնդրի, և Աստված մահացու մեղք չգործողին կյանք կշնորհի. մեղք կա, որ մահացու է. չեմ ասում նրա մասին, որ խնդրես։
Եվ բռնվեցին գազանն ու նրա հետ եղող սուտ մարգարեն, որ նրա առաջ հրաշքներ էր գործում, որոնցով մոլորեցնում էր նրանց, որոնց ստիպել էր առնել գազանի դրոշմը և երկրպագուներ էր դարձրել նրա արձանին։ Եվ նրանց երկուսին էլ ողջ-ողջ գցեցին ծծմբով այրվող կրակե լճի մեջ։