15 Պարսպի շինությունն ավարտվեց Իլուլ ամսի քսանհինգին, հիսուներկու օրվա ընթացքում։
15 Պարիսպն ամբողջացվեց իլուլ ամսի քսանհինգին՝ հիսուներկու օրվա մեջ։
Եվ հրեաների ծերերն ու ղևտացիները շինում էին Անգեի և Ադդովի որդի Զաքարիայի մարգարեության ժամանակներում։ Այսպիսով պարսից Արտաշես թագավորի օրոք շինեցին և ավարտեցին ըստ Տիրոջ՝ Իսրայելի Աստծու հրամանի, ինչպես կարգադրել էին Կյուրոս թագավորն ու Դարեհը։
Տաճարի կառուցումն ավարտվեց Դարեհ արքայի վեցերորդ տարում՝ Ադար ամսի երեքին։
Երբ պարսպի շինությունն ավարտվեց և նրա դռները կանգնեցրի, կարգվեցին դռնապանները, երգիչները, սաղմոսասացներն ու ղևտացիները։
Նա ջրի հոսանքի վրա տնկված ծառի է նման, Որն իր պտուղը ժամանակին կտա. Նրա տերևը չի թափվի, Եվ ամեն ինչ, որ կատարի, Կհաջողվի նրան։
Որովհետև նա զորացրեց դռներիդ նիգերը Եվ օրհնեց քո ներսում գտնվող որդիներիդ։