Մեռավ Բալայենոնը՝ Աքոբովրի որդին, և նրա փոխարեն թագավորեց Ադադը՝ Բադադի որդին։ Նրա քաղաքի անունը Փոգովր էր, իսկ նրա կնոջ անունը՝ Մետաբեել։ Սա Մազովբի որդի Մատրեթի դուստրն էր։
ՆԵԵՄԻԱ 6:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես մտա Մետաբելի որդի Դալայիայի որդի Սիմայի տունը. նա փակվել էր իր տան մեջ։ Նա ինձ ասաց. «Հավաքվենք Տիրոջ տան մեջ, ամրանանք այնտեղ և փակենք նրա դռները, որպեսզի թշնամին, գիշերը գալով, չսպանի մեզ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ես եկա Մետաբելի որդու՝ Դաղայիայի որդի Սեմայիայի տունը. նա մտել-փակվել էր և ասաց. «Գնանք միասին Աստծու տունը՝ տաճարը, և տաճարի դռները փակենք, որովհետև գալիս են, որ քեզ սպանեն, և գիշերով են գալու, որ քեզ սպանեն»։ |
Մեռավ Բալայենոնը՝ Աքոբովրի որդին, և նրա փոխարեն թագավորեց Ադադը՝ Բադադի որդին։ Նրա քաղաքի անունը Փոգովր էր, իսկ նրա կնոջ անունը՝ Մետաբեել։ Սա Մազովբի որդի Մատրեթի դուստրն էր։
Նա տաճարի և սրբարանի արտաքին պատերին կից չորս կողմից պատվարներ կառուցեց և շուրջանակի սենյակներ շինեց։
Աքազը հեռացրեց Տիրոջ տան սպասքը, կտոր-կտոր արեց դրանք, Տիրոջ տան դռները փակեց և իր համար զոհասեղաններ շինեց Երուսաղեմի ամեն մի անկյունում։
Երբ Եզեկիան հաստատվեց իր թագավորության մեջ, առաջին ամսին բացեց Տիրոջ տան դռները և նորոգեց դրանք։
ընդվզեցին ու փակեցին տաճարի դռները, հանգցրին ճրագները, խունկ չծխեցին և զոհեր չմատուցեցին Իսրայելի սուրբ Աստծուն։
Այն ժամանակ մարդ ուղարկեցի Եղիազարի, Արիելի, Սեմեայի, Առնաամի, Արիբի, Եղնաթանի, Նաթանի, Զաքարիայի, Մեսողաամի, Հովարիբի և Հեղմաթամի մոտ, որոնք իմաստուն մարդիկ էին,
Իմ բարեկամներն ու մերձավորները Մոտեցան ու կանգնեցին իմ դեմ. Եվ մերձավորներս ինձանից հեռու մնացին։
Իսկ Հոգին ինձ վրա եկավ ու ինձ ոտքի կանգնեցրեց։ Խոսեց ինձ հետ ու ասաց. «Մտի՛ր ու փակվի՛ր քո տան մեջ։
Քանի որ ձեզ համար դռները կփակվեն, և իզուր մի՛ մոտեցեք իմ սեղանին, որովհետև իմ կամքը ձեր մեջ չէ,- ասում է Ամենակալ Տերը,- զոհեր չեմ ընդունի ձեր ձեռքից։
«Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձանքով, բայց ներսից հափշտակող գայլեր են։
Քանզի չարիք գործողն ատում է լույսը և դեպի այն չի գալիս, որպեսզի նրա գործերը հայտնի չդառնան։
Ամբողջ քաղաքը տակնուվրա եղավ, ժողովուրդը խռնվեց. բռնելով Պողոսին՝ քարշ տվեցին տաճարից դուրս, և դռներն իսկույն փակվեցին։