Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 36:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Երեմիան Բարուքին պատվիրեց ու ասաց. «Ես կալանքի մեջ եմ և չեմ կարող մտնել Տիրոջ տունը.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եվ Երեմիան հրամայեց Բարուքին՝ ասելով. «Ես արգելափակված եմ, չեմ կարող Տիրոջ տունը գնալ։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 36:5
15 Խաչաձեւ Հղումներ  

Աստված երկրորդ անգամ իր խոսքն ուղղեց Երեմիային, որ տակավին փակված էր բանտի սրահում, և ասաց.


Այն ժամանակ բաբելացիների արքայի զորքը պաշարել էր Երուսաղեմը, իսկ Երեմիա մարգարեն կալանավորված էր Հուդայի թագավորի ապարանքի բանտի սրահում,


Աբրահամի սերո՞ւնդ են՝ ես էլ։ Քրիստոսի սպասավորնե՞ր են, ավելի հանդգնությամբ կարող եմ ասել, թե ես առավե՛լ ևս։ Եթե վաստակով՝ առավել, եթե գանակոծությամբ՝ առավե՛լ ևս, եթե բանտարկությամբ՝ ավելի՛ քան նրանք, եթե մահվան վտանգով՝ բազում անգամ։


ուրիշներն էլ ենթարկվեցին տանջանքների և գանահարությունների, կապանքների և բանտերի.


որի համար չարչարվում եմ, նույնիսկ շղթայված եմ, ինչպես մի չարագործ։ Բայց Աստծու խոսքը շղթայված չէ։


որի պատգամավորն եմ կապանքների մեջ, որպեսզի այն կարողանամ համարձակությամբ քարոզել, որ իմ պարտականությունն է։


Այս պատճառով ես՝ Պողոսը, Հիսուս Քրիստոսի բանտարկյալն եմ ձեզ՝ հեթանոսներիդ համար։


Եվ ահա այժմ արձակեցի քեզ այն կապանքներից, որոնք քո ձեռքերին էին. եթե քեզ համար հաճելի է թվում ինձ հետ Բաբելոն գնալը, արի՛, աչք կպահեմ քեզ վրա, իսկ եթե քո աչքին վատ է թվում ինձ հետ Բաբելոն գնալը, մնա՛ այստեղ։ Ահա այս ամբողջ երկիրը քո առաջ է՝ ի բարօրություն քեզ. ուր որ հաճելի է քեզ, այնտեղ էլ գնա՛։


Ու Երեմիան նստեց բանտի գավթում մինչև այն ժամանակ, երբ Երուսաղեմը գրավվեց։


Առան Երեմիային և նրան գցեցին թագավորի որդի Մելքիայի գուբը, որ գտնվում էր բանտի գավթում։ Երեմիային պարաններով իջեցրին գուբը։ Գբի մեջ ջուր չկար, այլ լոկ տիղմ էր։ Երեմիան մնաց տիղմի մեջ։


Երեմիան ընկավ Այերինովթ, այն տունը, որտեղ գուբն էր։ Այդտեղ Երեմիան անցկացրեց երկար օրեր։


Պասքորը հարվածեց Երեմիա մարգարեին և արգելափակեց նրան բանտում՝ Բենիամինի դարպասի մոտ, Տիրոջ տան վերնահարկում։


Ես մտա Մետաբելի որդի Դալայիայի որդի Սիմայի տունը. նա փակվել էր իր տան մեջ։ Նա ինձ ասաց. «Հավաքվենք Տիրոջ տան մեջ, ամրանանք այնտեղ և փակենք նրա դռները, որպեսզի թշնամին, գիշերը գալով, չսպանի մեզ»։


Փառավորված է Աստված իր սրբերի խորհրդում, Մեծ և ահավոր է իր շուրջը եղողների վրա։


և սեփականության մասին մուրհակն իմ հորեղբոր որդի Անամայելի ներկայությամբ՝ այնտեղ գտնվողների աչքի առաջ, տվեցի Մաասի որդի Ներիայի որդի Բարուքին։ Բանտի սրահում նստած բոլոր հրեաների առաջ նրանք ստորագրեցին սեփականության մասին մուրհակը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ