Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Քանզի չարիք գործողն ատում է լույսը և դեպի այն չի գալիս, որպեսզի նրա գործերը հայտնի չդառնան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:20
18 Խաչաձեւ Հղումներ  

Թամարն առավ տապակը և դատարկեց նրա առաջ, սակայն նա չուզեց ուտել։ Ամովնն ասաց. «Ինձ մոտ գտնվող բոլոր մարդկանց դո՛ւրս հանեք»։ Բոլորին դուրս հանեցին իր մոտից։


Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Այստեղ կա մի մարդ, որի միջոցով կարելի է հարցնել Տիրոջը, սակայն ես ատում եմ նրան, որովհետև ինձ համար բարի բան չի գուշակում, այլ չար։ Դա Հեմլեի որդի Միքիան է»։ Հուդայի երկրի արքա Հովսափատն ասաց. «Արքան թող այդպիսի բան չասի»։


Սա գիշերվա կեսին զարթնել է, իմ գրկից վերցրել իմ մանկանը, երբ ես՝ քո աղախինը, քնած եմ եղել, պառկեցրել է իր ծոցում, իսկ իր մեռած որդուն դրել է իմ ծոցը։


Ո՜վ Տեր, եթե բացես շրթունքներս, Իմ բերանը պիտի երգի քո օրհնությունները։


որովհետև ատեցին իմաստությունը, և չփնտրեցին Տիրոջից երկյուղը,


Անուղղելին չի սիրում իրեն հանդիմանողին և չի խոսում իմաստունների հետ։


Ով իր աչքերը սևեռում ու վատ բաներ է խորհում, և գոց շուրթերով ամեն տեսակ չարիք մտորում՝ այդպիսին չարի հնոց է։


Վա՜յ նրանց, որ թողած ճանապարհը ուղիղ՝ խավարի ճանապարհով կգնան,


Արդարների ճանապարհները ծագող լույսի են նման, որ առաջնորդում են և լուսավորում, մինչև օրը լուսավոր դառնա։


ու ասես. «Ինչո՞ւ ատեցի խրատը, և հանդիմանությունից սիրտս խոտորվեց»։


Դրա համար էլ այսպես է ասում Աստված՝ Զորությունների Տերը. «Ահավասիկ ես կրակով պիտի հալեմ նրանց և պիտի փորձեմ նրանց, որովհետև չարությունների պատճառով ուրիշ ինչպե՞ս վարվեմ իմ ժողովրդի դստեր հետ։


Օրենքի ուսուցիչներից մեկը պատասխանեց և ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ բաներն ասելով՝ մեզ էլ ես նախատում»։


Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի նրա գործերը հայտնի դառնան, թե Աստծով կատարվեցին»։


Աշխարհը չի կարող ատել ձեզ, բայց ինձ ատում է, որովհետև ես վկայում եմ աշխարհի մասին, թե նրա գործերը չար են։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ