Կորովի՛ եղիր, զորավիգ լինենք մեր ժողովրդին ու մեր Աստծու քաղաքներին, և Տերը կանի իր աչքին հաճելի եղածը»։
ՆԵԵՄԻԱ 4:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, ամեն տեղ շեփորահարներ կարգենք, և երբ մեկը եղջերափողի ձայնը լսի, թող բոլորը հավաքվեն այնտեղ, և մեր Աստված մեզ համար կպատերազմի մեր թշնամիների դեմ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նայեցի ու վեր կացա և ասացի իշխաններին և զորականներին ու մնացած ժողովրդին. «Նրանցից մի՛ վախեցեք, հիշե՛ք մեծ և ահեղ Տիրոջը և պատերազմե՛ք ձեր եղբայրների, ձեր որդիների ու ձեր դուստրերի, ձեր կանանց և ձեր տների համար»։ |
Կորովի՛ եղիր, զորավիգ լինենք մեր ժողովրդին ու մեր Աստծու քաղաքներին, և Տերը կանի իր աչքին հաճելի եղածը»։
«Զորացե՛ք ու քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք Ասորեստանի թագավորից և այն ազգերից, որոնք նրա հետ են, որովհետև մեզ հետ եղածներն ավելի շատ են, քան նրանց հետ եղածները։
և ասացի. «Երկնքի և երկրի Տե՛ր, Աստվա՛ծ, դու, որ հզոր ես, մեծ և ահազդու, որ պահում ես քո ուխտն ու ողորմությունը նրանց համար, ովքեր սիրում են քեզ և ովքեր կատարում են քո հրամանները,
Տե՛ր, ցածրացրո՛ւ երկինքը և իջի՛ր, Մոտեցի՛ր լեռներին, և թող ծխան։ Փայլատակի՛ր քո շանթերը և խռովեցրո՛ւ նրանց,
Սաղմոս Դավթի Քեզ աղոթեցի, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Անարձագանք մի՛ թող ինձ։ Եթե երբևէ լուռ մնաս, Կնմանվեմ նրանց, ովքեր փոսն են իջնում։
Եկե՛ք և տեսե՛ք գործերն Աստծու, Թե որքան ահեղ են խորհրդով, Մարդկանց բոլոր որդիներից ավելի։
Պիտի ուրախանան և ցնծան ազգերը, Որովհետև դու արդարությամբ ես դատում ժողովուրդներին, Եվ երկրի ազգերին դու ես առաջնորդում։ Հանգիստ
Նա կապեց նրանց կառքերի անիվները, և սկսեցին դժվարությամբ շարժվել։ Եգիպտացիներն ասացին. «Հեռո՛ւ փախչենք Իսրայելի որդիներից, որովհետև Տերն է նրանց փոխարեն պատերազմում եգիպտացիներիս դեմ»։
Հիշի՛ր քեզ Ստեղծողին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել չարության օրերը, և չեն հասել այն տարիները, որոնց մասին պիտի ասես. «Կյանքից այլևս հաճույք չեմ զգում»,
Միայն թե Տիրոջ դեմ մի՛ ապստամբեք և մի՛ վախեցեք այդ երկրի բնակիչներից, որովհետև մեր բաժինն են։ Տերը հեռացել է նրանցից, Տերը մեզ հետ է։ Մի՛ վախեցեք նրանցից»։
Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարողանում։ Այլ դուք հատկապես վախեցե՛ք նրանից, ով կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել գեհենի մեջ։
Տեսե՛ք, ահա Տերը՝ մեր Աստվածը, ձեզ հանձնեց այս երկիրը։ Ելե՛ք և ժառանգե՛ք այն, ինչպես Տերը՝ մեր հայրերի Աստվածը, ասել է ձեզ, մի՛ վախեցեք և մի՛ երկնչեք”։
որովհետև Տերը՝ մեր Աստվածը, աստվածների Աստվածն է, տերերի Տերը, մեծ, հզոր ու ահավոր Աստված, որ ոչ մեկին աչառություն չի անում ու կաշառք չի առնում։
Այնպես որ համարձակ լինենք և ասենք. «Տե՛րն է իմ օգնականը, և ես չպիտի երկնչեմ, մարդն ինձ ի՞նչ կարող է անել» (Սաղ. 117(118).6)։
Ահա պատվիրում եմ քեզ. զորացի՛ր և արիացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ երկնչիր, որովհետև քեզ հետ է Տերը՝ քո Աստվածը, ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։
Երբ Ավոդը եկավ Իսրայելի երկիրը, փող փչեց Եփրեմի լեռան վրա։ Իսրայելի որդիները նրա հետ իջան լեռից, և ինքը նրանց առջևում էր։