ՆԵԵՄԻԱ 2:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես Հեղեղատի դարպասով դուրս ելա ու անցնելով Թզենիների աղբյուրի բերանով՝ հասա Աղբերի դարպասը. ճնշվում էի Երուսաղեմի պարիսպների տխուր վիճակից, որոնք փլված էին, իսկ դրա դարպասները՝ կրակից ոչնչացած։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ես Ձորի դռնով դուրս եկա գիշերով և գնացի դեպի Վիշապի աղբյուրը և Աղբի դուռը և զննեցի Երուսաղեմի քանդված պարիսպները և կրակից այրված նրա դռները։ |
Եվ ինձ ասացին. «Գերությունից փրկվածներն այնտեղ՝ իրենց երկրում, մեծ նեղության և նախատինքի մեջ են, իսկ Երուսաղեմի պարիսպները դեռ քանդված և ավերված են, նրա դարպասներն՝ հրկիզված»։
Պարսպի վրա բարձրացրին Հուդայի իշխաններին։ Նրանց հետևից երգերով ու նվագարաններով երկշարք գնում էին
Գիշերը վեր կացա. ինձ հետ էին նաև սակավաթիվ մարդիկ։ Որևէ մարդու չէի պատմել թե Աստված ի՛նչ է դրել իմ սիրտը՝ Իսրայելի համար անելու։ Բացի այն գրաստից, որի վրա ես նստում էի, ինձ հետ ուրիշ գրաստ չկար։
Այսպես գիշերով հեղեղատով ելա պարիսպն ի վեր՝ սրտնեղությունից ճնշվելով պարսպի վիճակից, և հասնելով Հեղեղատի դարպասին՝ վերադարձա։
Նրանց ասացի. «Դուք տեսնում եք այն չարիքը, որի մեջ ենք այժմ, և թե ինչպես Երուսաղեմն անապատ է, իսկ նրա դարպասները՝ հրկիզված։ Եկեք շինե՛նք Երուսաղեմի պարիսպները և դուրս գանք նախատինքից»։
և թագավորին ասացի. «Արքա՛, դու ապրի՛ր հավիտյան. իմ դեմքն ինչպե՞ս տխուր ու տրտում չլինի, երբ իմ քաղաքն ու իմ հոր տունը անապատ է, իսկ դարպասները՝ հրից ոչնչացած»։
Բարձրացե՛ք քաղաքի աշտարակների վրա և կործանե՛ք, բայց իսպառ մի՛ ավերեք. թողե՛ք մնան նրա հիմքերը, որովհետև դրանք Տիրոջն են։