Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Ոզիասը Երուսաղեմում Ձորի դռան ու Անկյան դռան մոտ աշտարակներ կառուցեց և ամրացրեց դրանք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Ոզիան Երուսաղեմում աշտարակներ կառուցեց Անկյան դռան, Ձորի դռան ու պարսպի անկյան վրա և ամրացրեց դրանք։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:9
10 Խաչաձեւ Հղումներ  

Հեղեղատի դարպասը նորոգեցին Անուն և Զանուի բնակիչները. նրանք շինեցին այն, կանգնեցրին նրա դռները, փականներն ու նիգերը, հազար կանգուն էլ պարսպից շինեցին, մինչև Մոխրի դարպասը։


Իսրայելի արքա Հովասը Բեթսամյուսում գերի բռնեց Հուդայի արքա Հովասի որդի Ամասիային ու տարավ Երուսաղեմ։ Նա քանդեց Երուսաղեմի պարսպի մի մասը՝ Եփրեմի դռնից մինչև Անկյան դուռը՝ շուրջ երեք հարյուր կանգուն։


Իսրայելի արքա Հովաքազի որդի Հովասը Բեթսամյուսում բռնեց Հովաքազի որդի Հովասի որդի Ամասիային՝ Հուդայի թագավորին, եկավ Երուսաղեմ և Եփրեմի դարպասից մինչև Անկյունների դարպասը՝ չորս հարյուր կանգուն, քանդեց Երուսաղեմի պարիսպը։


պատելով ողջ երկիրը, անապատը՝ Գաբայից մինչև Ռեմոն՝ Երուսաղեմի հարավային կողմը, և Հռամն իր տեղում կմնա, Բենիամինի դռնից մինչև Առաջին դռան տեղը, մինչև Անկյունների դուռը, մինչև Անամայելի աշտարակը, մինչև թագավորի հնձանները։


Ահա օրեր պիտի գան,- ասում է Տերը,- երբ Անամայելի աշտարակից մինչև Անկյան դուռը Տիրոջ համար քաղաք պիտի շինվի։


Այդտեղից մինչև Ջրաբուխի դարպասն էլ նորոգեցին պղնձագործներն ու քաղաքի մեծատունները։


Նրանից հետո մեկ այլ բաժին՝ Բեթազարիայից մինչև անկյունը և մինչև շրջադարձը, ստանձնեց Ենգադի որդի Բանին։


Այսպես գիշերով հեղեղատով ելա պարիսպն ի վեր՝ սրտնեղությունից ճնշվելով պարսպի վիճակից, և հասնելով Հեղեղատի դարպասին՝ վերադարձա։


Ես Հեղեղատի դարպասով դուրս ելա ու անցնելով Թզենիների աղբյուրի բերանով՝ հասա Աղբերի դարպասը. ճնշվում էի Երուսաղեմի պարիսպների տխուր վիճակից, որոնք փլված էին, իսկ դրա դարպասները՝ կրակից ոչնչացած։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ