ՆԵԵՄԻԱ 1:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ արդ, սրանք քո ծառաներն ու քո ժողովուրդն են, որոնց փրկեցիր քո մեծ զորությամբ և բարձր բազկով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ահա նրանք քո ծառաներն ու քո ժողովուրդն են, որ ազատեցիր քո մեծ ուժով և քո զորավոր բազկով։ |
Եթե երբևէ որդիդ հարցնի քեզ ու ասի, թե՝ “Ի՞նչ է այս”, նրան կասես. “Տերը հզոր ձեռքով հանեց մեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։
Եվ դա թող լինի նշան ձեր ձեռքի վրա և հաստատուն՝ ձեր աչքերի առաջ, որովհետև Տերն իր հզոր ձեռքով հանեց մեզ Եգիպտոսից»։
Մովսեսն ասաց ժողովրդին. «Հիշե՛ք այս օրը, երբ դուք դուրս եկաք Եգիպտոսից՝ ստրկության այս տնից, որովհետև Տերն իր հզոր ձեռքով ձեզ հանեց այստեղից։ Այս օրը թթխմորով հաց չպիտի ուտեք,
Այն թող նշան լինի քո ձեռքի վրա և Հիշատակ՝ քո աչքերի առաջ, որպեսզի Տիրոջ օրենքը լինի քո բերանին, որովհետև Տերն իր հզոր ձեռքով հանեց քեզ Եգիպտոսից։
Արդարությամբ առաջնորդեցիր քո այս ժողովրդին, որին փրկեցիր, քո զորությամբ բերեցիր դեպի քո սուրբ բնակավայրը։
Մովսեսն աղաչեց Տիրոջը՝ իր Աստծուն՝ ասելով. «Տե՛ր, ինչո՞ւ ես այդպես խիստ զայրանում քո ժողովրդի վրա, որին քո մեծ զորությամբ ու հզոր բազկով դուրս բերեցիր եգիպտացիների երկրից։
Տերն ասաց Մովսեսին. «Հիմա կտեսնես, թե ի՛նչ եմ անելու փարավոնին։ Իմ հզոր ձեռքը կստիպի նրան ձեզ արձակել, և իմ բարձրացած բազուկը կստիպի նրան, որ ձեզ հանի իր երկրից»։
Գնա՛ Իսրայելի որդիների մոտ ու ասա՛. “Ես՝ Տերը, ազատելու եմ ձեզ եգիպտացիների բռնությունից և հանելու եմ ձեզ նրանց ծառայությունից, փրկելու եմ ձեզ իմ հզոր բազկով ու նրանց մեծ պատիժներ հասցնելով։
Ձեզ պիտի վերցնեմ որպես իմ ժողովուրդը և պիտի լինեմ ձեր Աստվածը, և պիտի իմանաք, որ ես՝ Տերը, ձեր Աստվածն եմ, որ ձեզ հանելու եմ եգիպտացիների բռնությունից
Հիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր եգիպտացիների երկրում, և Տերը՝ քո Աստվածը, փրկեց քեզ այնտեղից։ Դրա համար էլ քեզ պատվիրում եմ, որ կատարես այս բաները։
Սրանք քո ժողովուրդն են ու քո ժառանգությունը, որոնց քո մեծ զորությամբ ու բարձր բազկով դուրս բերեցիր եգիպտացիների երկրից”»։