Եզն իր տիրոջն է ճանաչում, և էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայելն ինձ չճանաչեց, իմ ժողովուրդն ինձ չհասկացավ»։
Մարկոս 14:45 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հուդան, իսկույն մոտենալով, նրան ասաց. «Ռաբբի՛, Ռաբբի՛», և համբուրեց նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հուդան իսկույն եկավ, մոտեցավ նրան ու ասաց. «Ռա՛բբի, Ռա՛բբի», և նրան համբուրեց։ |
Եզն իր տիրոջն է ճանաչում, և էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայելն ինձ չճանաչեց, իմ ժողովուրդն ինձ չհասկացավ»։
«Որդին փառավորում է հորը, և ծառան երկնչում է իր տիրոջից։ Իսկ արդ, եթե ես Հայր եմ, ո՞ւր է իմ փառքը, և եթե Տեր եմ, ո՞ւր է իմ պատիվը,- ասում է Ամենակալ Տերը։ Դուք, քահանանե՛ր, որ անարգում եք իմ անունը և ասում. “Ինչո՞վ անարգեցինք քո անունը”։
Նրանք եկան և նենգամտորեն հարց էին տալիս Հիսուսին ու ասում. «Վարդապե՛տ, գիտենք, որ արդարամիտ ես և որևէ մեկին հաճոյանալու հոգ չես անում, որովհետև մարդկանց միջև խտրականություն չես դնում, այլ ճշմարտությամբ Աստծու ճանապարհն ես ուսուցանում. արդ, ասա՛ մեզ, օրինավո՞ր է հարկ տալ կայսրին, թե՞ ոչ. տա՞նք, թե՞ չտանք»։
Մատնիչը նրանց նշան էր տվել՝ ասելով. «Ում համբուրեմ, նա է, ձերբակալե՛ք նրան և զգուշությամբ տարե՛ք»։
Հիսուսը նրան ասաց՝ Մարիա՛մ։ Նա էլ եբրայերեն դիմեց նրան ու ասաց՝ Ռաբբունի՛ (որ թարգմանվում է «վարդապետ»)։