46 Նրանք բռնեցին Հիսուսին և ձերբակալեցին նրան։
Աստծու սահմանած խորհրդով և կանխագիտությամբ անօրենների ձեռքը մատնելով՝ խաչափայտի վրա գամեցիք ու սպանեցիք նրան,
Իսկ գունդը, հազարապետը և հրեաների պահակները բռնեցին Հիսուսին ու կապեցին։
Տեր Քրիստոսը մեր անձի շունչն է. իրենց ապականությամբ նրանք պաշարեցին նրան, մինչդեռ մենք մտածում էինք, թե կնստենք նրա հովանու տակ և կապրենք հեթանոսների մեջ։
Այլազգիները նրան բռնեցին, հանեցին նրա աչքերը, նրան իջեցրին Գազա, կապեցին երկաթե կապանքներով, և նա բանտում աղորիք էր պտտեցնում։
Հուդան, իսկույն մոտենալով, նրան ասաց. «Ռաբբի՛, Ռաբբի՛», և համբուրեց նրան։
Ապա նրա շուրջը գտնվողներից մեկը սուրը քաշեց և զարկեց քահանայապետի ծառային ու կտրեց նրա ականջը։