Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 Մինչ նրանք կգային, աշակերտներն աղաչում էին նրան ու ասում. «Ռաբբի՛, հա՛ց կեր»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 Այդ ընթացքում աշակերտները նրան խնդրում էին ու ասում. «Ռա՛բբի, հա՛ց կեր»։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:31
18 Խաչաձեւ Հղումներ  

Ապա նրանց առաջ հաց դրեցին, որ ուտեն։ Ծառան ասաց. «Չեմ ուտի, մինչև չասեմ ասելիքս»։ Նրանք ասացին. «Խոսի՛ր»։


հրապարակներում ողջույններ ընդունել և մարդկանցից «Ռաբբի, Ռաբբի» կոչվել։


Բայց դուք որևէ մեկին «Վարդապետ» մի՛ կոչեք, որովհետև դուք մեկ Ուսուցիչ ունեք, և ամենքդ էլ եղբայրներ եք։


Հուդան, որ մատնելու էր նրան, դիմեց Հիսուսին և ասաց. «Մի՞թե ես եմ, Վարդապե՛տ»։ «Դու ասացիր»,- պատասխանեց նրան։


Եվ անմիջապես մոտենալով Հիսուսին՝ ասաց. «Ողջո՜ւյն, Վարդապե՛տ», և համբուրեց նրան։


Պետրոսը հիշեց և ասաց նրան. «Ռաբբի՛, ահավասիկ թզենին, որին անիծեցիր, չորացել է»։


Հուդան, իսկույն մոտենալով, նրան ասաց. «Ռաբբի՛, Ռաբբի՛», և համբուրեց նրան։


Պետրոսն սկսեց խոսել և ասաց Հիսուսին. «Ռաբբի՛, լավ է, որ մենք այստեղ ենք, երեք վրաններ շինենք, մեկը՝ քեզ, մեկը՝ Մովսեսի և մեկն էլ՝ Եղիայի համար»։


Երբ Հիսուսը շրջվեց ու տեսավ նրանց, որ գալիս էին իր հետևից, ասաց նրանց. «Ի՞նչ եք փնտրում»։ Նրանք ասացին նրան. «Ռաբբի՛ (որ թարգմանաբար նշանակում է “վարդապետ”), որտե՞ղ է քո օթևանը»։


Նաթանայելը պատասխան տվեց նրան ու ասաց. «Ռաբբի՛, դու ես Աստծու Որդին, դու ես Իսրայելի թագավորը»։


Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի՛, հրեաները դեռ քիչ ժամանակ առաջ ուզում էին քարկոծել քեզ, իսկ դու նորից այնտե՞ղ ես գնում»։


Նա գիշերով եկավ նրա մոտ ու ասաց նրան. «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպես վարդապետ, որովհետև ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթե Աստված նրա հետ չլինի»։


Նրանք եկան Հովհաննեսի մոտ ու նրան ասացին. «Ռաբբի՛, նա, որ Հորդանանի մյուս կողմում քեզ հետ էր, և որի մասին դու վկայեցիր, ահավասիկ նա մկրտում է, և ամենքը գալիս են նրա մոտ»։


Քաղաքից ելան ու գալիս էին նրա մոտ։


Իսկ նա ասաց նրանց. «Ես ուտելու կերակուր ունեմ, որ դուք չգիտեք»։


Եվ երբ նրան գտան ծովի մյուս կողմում, ասացին նրան. «Ռաբբի՛, ե՞րբ եկար այստեղ»։


Նրա աշակերտները հարցրին. «Ռաբբի՛, մեղքն ո՞ւմն է, որ կույր է ծնվել, սրա՞նն է, թե՞ հորն ու մորը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ