Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մարկոս 14:44 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

44 Մատնիչը նրանց նշան էր տվել՝ ասելով. «Ում համբուրեմ, նա է, ձերբակալե՛ք նրան և զգուշությամբ տարե՛ք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

44 Նրան մատնողը նրանց նշան էր տվել և ասել. «Ում համբուրեմ, նա է. նրան բռնե՛ք ու զգուշությամբ տարե՛ք»։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 14:44
13 Խաչաձեւ Հղումներ  

Լավ են բարեկամի ապտակները, քան թշնամու կեղծ համբույրը։


Եվ նշված արյունը այն տների վրա, որտեղ ուտելու եք, թող ձեր նշանը լինի։ Եվ տեսնելով այդ արյունը՝ պիտի խնայեմ ձեզ, և ձեր գլխին մահաբեր հարվածներ չեն իջնի, երբ հարվածեմ եգիպտացիների երկիրը։


Այս ողջույնը ես՝ Պողոսս, գրում եմ իմ ձեռքով, որ իմ բոլոր նամակներում որպես նշան է ծառայում. այսպես եմ գրում։


Երբեք մի՛ վախեցեք հակառակորդներից. այդ հակառակությունն ապացույցն է նրանց կորստյան և ձեր փրկության։


Հիմա երդվե՛ք ինձ Տիրոջով՝ Աստծով, որ ինչպես ես եմ ձեզ ողորմություն անում, այդպես էլ դուք ողորմություն կանեք իմ հոր տան նկատմամբ։ Ինձ մի ճշմարիտ նշա՛ն տվեք,


Նրանց շատ վերքեր հասցնելուց հետո բանտարկեցին՝ բանտապետին պատվիրելով, որ նրանց զգուշությամբ պահի։


Վե՛ր կացեք գնանք այստեղից, որովհետև ահա հասավ նա, ով մատնելու է ինձ»։


Մինչ Հիսուսը խոսում էր այս բաները, եկավ Հուդա Իսկարիովտացին՝ տասներկուսից մեկը, նրա հետ՝ սրերով ու մահակներով զինված մի ամբոխ՝ ուղարկված քահանայապետների, դպիրների ու ծերերի կողմից։


Հուդան, իսկույն մոտենալով, նրան ասաց. «Ռաբբի՛, Ռաբբի՛», և համբուրեց նրան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ