Դավիթը, ընդառաջ գնալով նրանց, ասաց. «Եթե խաղաղությամբ եք եկել ինձ մոտ, իմ սիրտը ձեզ հետ կլինի, իսկ եթե եկել եք, որ անհավատարմորեն ինձ մատնեք իմ թշնամիների ձեռքը, թող մեր հայրերի Աստված տեսնի ու դատապարտի ձեզ»։
Մատթեոս 5:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդի կկոչվեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն։ |
Դավիթը, ընդառաջ գնալով նրանց, ասաց. «Եթե խաղաղությամբ եք եկել ինձ մոտ, իմ սիրտը ձեզ հետ կլինի, իսկ եթե եկել եք, որ անհավատարմորեն ինձ մատնեք իմ թշնամիների ձեռքը, թող մեր հայրերի Աստված տեսնի ու դատապարտի ձեզ»։
որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է, որովհետև Նա իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա, և անձրև է բերում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա։
քանի որ նրանց համար այլևս մահ չի լինի, որովհետև հարության որդիներ լինելով՝ հրեշտակների նման են և Աստծու որդիներ։
Բայց դուք սիրե՛ք ձեր թշնամիներին և բարությո՛ւն արեք ձեզ ատողներին ու փո՛խ տվեք նրան, ումից հետ առնելու ակնկալություն չունեք։ Եվ ձեր վարձը շատ կլինի, և դուք Բարձրյալի որդիները կլինեք, որովհետև նա բարեհաճ է չարերի և ապերախտների հանդեպ։
Հաջորդ օրը հանդիպեց իրար հետ կռվող երկու իսրայելացիների։ Փորձեց նրանց հաշտեցնել և ասաց. “Ո՛վ մարդիկ, եղբայրներ եք, ինչո՞ւ եք միմյանց նեղացնում”։
Եվ վերջապես, եղբայրնե՛ր, ո՛ղջ եղեք, հաստատո՛ւն մնացեք, մխիթարվե՛ք, միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ։
Արդ, պատգամավորներ ենք Քրիստոսի համար, որպես թե Աստված ինքն է պատգամում մեր միջոցով. աղաչում ենք հանուն Քրիստոսի. հաշտվե՛ք Աստծու հետ։
Արդ, ես՝ Տիրոջ համար բանտարկյալս, աղաչում եմ ձեզ, որ ապրեք այնպես, ինչպես վայել է այն կոչմանը, որին Աստված ձեզ կոչեց,
հանդուրժելով միմյանց, ներելով փոխադարձաբար, եթե մեկը մյուսի դեմ գանգատ ունի։ Ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզ, այնպես էլ դուք ներե՛ք իրար։