Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 7:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Հաջորդ օրը հանդիպեց իրար հետ կռվող երկու իսրայելացիների։ Փորձեց նրանց հաշտեցնել և ասաց. “Ո՛վ մարդիկ, եղբայրներ եք, ինչո՞ւ եք միմյանց նեղացնում”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Հաջորդ օրը տեսավ նրանց միմյանց հետ կռվելիս և նրանց հաշտեցնելով՝ ասաց. "Մարդի՛կ, դուք եղբայրներ եք, ինչո՞ւ եք միմյանց նեղացնում"։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 7:26
12 Խաչաձեւ Հղումներ  

Մի՛ արեք որևէ բան հակառակության ոգով, ոչ էլ որևէ բան՝ սնապարծությամբ, այլ ամեն ոք մյուսներին, խոնարհությամբ, թող ավելի լավ համարի, քան ինքն իրեն,


Արդ, եթե կա մխիթարություն Քրիստոսով, եթե կա սիրո սփոփանք, եթե կա Հոգու հաղորդություն, եթե կա գթություն և ողորմություն,


Եղբորից օգնություն ստացած եղբայրն ամուր քաղաքի պես է. հզոր ու բարձր է հաստատուն թագավորության պես։


Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Այստե՛ղ օրհնեցեք Տիրոջը, Տիրոջ բոլո՛ր ծառաներ, Որ գտնվում եք Տիրոջ տան մեջ Եվ մեր Աստծու գավիթներում։


Նա ճանապարհեց իր եղբայրներին, և սրանք գնացին։ Նա նրանց ասաց. «Ճանապարհին չվիճեք»։


Աբրամն ասաց Ղովտին. «Թող իմ ու քո, ինչպես նաև իմ ու քո հովիվների միջև կռիվ չլինի, որովհետև մենք եղբայրներ ենք։


Հիսուսն իսկույն ևեթ հանձնարարեց իր աշակերտներին նավակ նստել և անցնել լճի մյուս կողմը, մինչև որ ինքը ժողովրդին արձակի։


Մտածում էր, թե միգուցե իր եղբայրները կիմանան, որ Աստված իր ձեռքով նրանց փրկություն է տալու, բայց նրանք չիմացան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ