6 Այնինչ եղբայրը եղբոր դեմ դատ է բացում, այն էլ՝ անհավատների առջև։
6 Բայց եղբայրը եղբոր դեմ դատ է սկսում, այն էլ անհավատների առաջ։
Նա ճանապարհեց իր եղբայրներին, և սրանք գնացին։ Նա նրանց ասաց. «Ճանապարհին չվիճեք»։
Հաջորդ օրը հանդիպեց իրար հետ կռվող երկու իսրայելացիների։ Փորձեց նրանց հաշտեցնել և ասաց. “Ո՛վ մարդիկ, եղբայրներ եք, ինչո՞ւ եք միմյանց նեղացնում”։
Ձեզնից մեկը, եթե խնդիր ունենա իր ընկերոջ հետ, կհամարձակվի՞ դիմել անիրավների դատաստանին և ոչ թե սրբերի։
Արդ, ձեզ համար ամեն առումով արդեն իսկ նախատինք է, որ միմյանց դեմ դատ ունեք։ Ինչո՞ւ դուք չեք անիրավվում և դուք չեք հարստահարվում,
Անհավատներին լծակից մի՛ եղեք, քանի որ ի՞նչ կապ կարող է լինել արդարության և անօրենության միջև, կամ ի՞նչ հաղորդակցություն կարող է լինել լույսի և խավարի միջև։
Եվ կամ ի՞նչ համաձայնություն կարող է լինել Քրիստոսի և Բելիարի միջև, կամ ի՞նչ առնչություն կարող է լինել հավատացյալի ու անհավատի միջև,
Եթե մեկը յուրայինների և մանավանդ ընտանիքի մասին հոգ չի տանում, նա հավատն ուրացած է և անհավատից ավելի վատ է։